Ղարաբաղ Տելեկոմը նոր առաջարկ ունի. «1D, 7D կամ 30D»
Ղարաբաղ Տելեկոմը շնորհավորում է բոլոր իր բաժանորդներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ և այդ տոների առթիվ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին հայտարարում է նոր սակագնային փաթեթի և ծառայության թողարկման մասին:
Հետվճարային սակագնային փաթեթի անվանումն է «ՇԱՀԱՎԵՏ» և այն նախատեսված է միայն Ղարաբաղ Տելեկոմի հետվճարային բաժանորդների համար:
Սակագնային փաթեթի օգտագործման պայմաններն են`
Սակագնային փաթեթի արժեք` 5800 դրամ
Ներառված րոպեների քանակ` 300 րոպե/ամիս
Ներառված SMS-ների քանակ` 100 SMS/ամիս 300 րոպեից ավելին օգտագործված րոպեների սակագինը կկազմի 35 դրամ/րոպե, իսկ մեկ հաղորդագրության արժեքը` 10 դրամ:
Ընկերությունից հայտնում են, որ նոր ծառայության անվանումն է` «1D, 7D կամ 30D» և այն նախատեսված է միայն Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային բաժանորդների համար:
Այս ծառայությունը ակտիվացնելով կանխավճարային հեռախոսահամարների բաժանորդները կստանան 5, 25 կամ 100 րոպե ներցանցային խոսելաժամանակ վճարելով ընդամենը 120, 550 և 2000 դրամ, և/կամ 5, 25 կամ 100 SMS ուղարկելու հնարավորություն` վճարելով 40, 180 կամ 600 դրամ համապատասխանաբար, ակտիվացման պահից 1, 7 և 30 օր ժամկետների համար համապատասխանաբար:
Համառոտ տեղեկատվություն Ղարաբաղ Տելեկոմի մասին
Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 10 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:
Ղարաբաղ Տելեկոմը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով:
Ընկերությունն ունի մի շարք նոր և պատվախնդիր ծրագրեր, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում: Արդեն իսկ 2013 թ-ին այս նախագծերը կտրամադրվեն հանրությանը, ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով: