Ստամբուլում նշվել է Մարաշի ալևիների կոտորածի հերթական տարելիցը
Ստամբուլի Հաջը Բեքթաշ մշակույթի տանը կազմակերպվել է հիշատակման արարողություն` նվիրված 1978թ. Մարաշում ալևիների արյունալի կոտորածին: Ալևիական հեղափոխական կոմիտեի անունից ելույթ ունեցած Օզգյուր Այդընը ներկաներին ասել է, որ պաշտոնական տվյալների համաձայն` 34 տարի առաջ Մարաշում սպանվել է 111 ալևի: Ենթադրվում է, որ այդ ժամանակ թուրքական իշխանությունների հրահրմամբ են սուննի մահմեդական թուրքերը կրոնական մոլեռանդությամբ համակվել իսլամի ալևի ուղղության հետևորդների դեմ:
Ըստ թուրքական «Anka» (Անկա) լրատվական գործակալության` Օզգյուր Այդընը տեղեկացրել է, որ թուրքական իշխանությունները մերժել են իրենց հիշատակի միջոցառում անցկացնել Մարաշում:
«Մենք չենք ցանկանում կրկին ապրել Մարաշի սարսափելի իրադարձությունները»:
Նշենք, որ 1978թ. դեկտեմբերի 19-24-ը Մարաշում թուրքական խուժանը ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության գլխավորությամբ կազմակերպել էին Մարաշի ալևիների սպանդ: Թուրքիայում այժմ հաշվվում են ավելի քան 20մլն ալևիներ: Իշխանությունները չեն ճանաչում նրանց կրոնական իրավունքները և արգելում են աղոթատեղիներ կառուցել` դիտելով դա որպես երկրի մահմեդական բնակչության պառակտման վտանգ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում