«Աստված կարոտ պահի». Վահրամ Բաղդասարյանը հերքում է ծեծկռտուքի մասին լուրերը
Այսօր «168 ժամը» տեղեկություն էր տարածել, թե «Ռենեսանս» ռեստորանում Հանրապետական խմբակցության պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Վահրամ Բաղդասարյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ կայքի աղբյուրների, ծեծկռտուքն առաջացել է այն ժամանակ, երբ Մուրադ Մուրադյանը Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ զեյթուն է նետել, իսկ վերջինն էլ պատասխանել է` նրա ուղղությամբ պղպեղ նետելով: Կայքը նաև գրել էր. «Մուրադ Մուրադյանը կանչել է իր մտերիմներին և նրանք` մոտ 30 հոգով դաժան ծեծի են ենթարկել Վահրամ Բաղդասարյանին: Մեր տեղեկություններով, Բաղդասարյանի վիճակը այնքան ծանր է, որ նա չի կարողանում խոսել անգամ մտերիմների հետ»:
Վահրամ Բաղդասարյանը նախ ծիծաղեց տեղեկությունը լսելիս և ասաց. «Հիմա ես իմ ընկերների հետ նստած սրճում եմ և հերքում եմ այդ լուրերը: Նման բան տեղի չի ունեցել: Բացարձակապես ոչ մի նման բան չկա: Աստված կարոտ պահի: Մուրադ Մուրադյանը իմ գործընկերն է և մեր հարաբերությունները նորմալ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա