Իսկ Բագրատյա՞նը. Մանուկյանը հայտարարությունից դուրս բան չի կարող ասել
Հայ Ազգային կոնգրեսը քիչ առաջ հայտարարություն տարածեց, որով տեղեկացրեց, որ «անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»: Այդպիսով, փաստորեն ՀԱԿ-ը չի սատարելու նաև Հրանտ Բագրատյանին, որը ՀԱԿ անդամ էր և նրանց համախոհը:
Փորձեցինք ՀԱԿ մաս կազմող ՀՀՇ նախագահ Արամ Մնաուկյանից հետաքրքրվել, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի սատարելու Հրանտ Բագրատյանին, վերջինը սակայն, ոչ մի հստակ պատասխան չտվեց, ասելով. «Հայտարարությունից դուրս որևէ բան ասել չեմ կարող»:
Հրանտ Բագրատյանը ՀԱԿ հայտարարությունը «lragir.am»-ին չի մենկաբանել: «Ես չեմ մասնակցել այդ հայտարարությանը, իրենց գործն է», -ասել է Բագրատյանը:
Նախորդող լուր. ՀԱԿ-ը չի մասնակցի նախագահական ընտրություններին և ոչ մեկին էլ չի սատարի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա