
Ջորջ Բուշ-ավագի առողջականը վատացել է
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը դեռևս հիվանդանոցում է, մասնագետների խոսքերով՝ նրա առողջական վիճակը փոքր-ինչ վատացել է:
Մասնավորապես, վերջին երկու-երեք օրերին բարձրացել է Բուշի ջերմությունը և հիվանդությունը չի նահանջում: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, հայտարարել է նախկին նախագահի ներկայացուցիչ Ջիմ Մակգրատը:
Հիշեցնենք, Ջորջ Բուշ-ավագը հիվանդանոց է տեղափոխվել դեռևս նոյեմբերի 23-ին բրոնխիտի պատճառով: Բժիշկները նախատեսում էին նրան դուրս գրել հիվանդանոցից դեռ դեկտեմբերի սկզբին, սակայն դա չի հաջողվել, քանի որ հիվանդի առողջականն այնքան էլ լավ չէ: