Կկարգավորվեն բուժծառայությունների և դեղերի գները
Նկատի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր զարգացող և մի շարք զարգացած երկրներ լայնորեն կիրառում են դեղերի, երբեմն նաև բժշկական ծառայությունների գների կարգավորման ուղղակի և անուղղակի մեթոդներ, ՀՀ կառավարությունն ստեղծել է սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գների կարգավորում իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով, հաստատել դրա կազմը և գործունեության կարգը։
Հանձնաժողովը, որի նախագահն է ՀՀ ֆինանսների նախարարը, կկարողանա լուծել հետևյալ խնդիրները. միևնույն կարգի բուժհաստատություններում ունենալ բուժծառայությունների համանման գներ, կիրառել գների հաշվարկման թափանցիկ մեխանիզմներ, ավելի հրապարակային դարձնել բուժծառայությունների և դեղերի գնագոյացումը, զսպել բժշկական ծառայությունների և դեղերի, ինչպես նաև պետության կողմից վճարվող առողջության ապահովագրության գները, կայունացնել դրանք, ընդլայնել դեղամիջոցների և բժշկական ծառայությունների հասանելիությունը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է սոցիալական փաթեթի հատկացման կարգը, փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը և այլ փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին