75-ամյա Լևիկ Ղազարյանը 18 տարեկանում երազ էր տեսել. Պատգամը կատարված է
Գեղարքունիք համայնքի բնակիչ 75-ամյա Լևիկ Ղազարյանի երազանքը վերջապես իրականություն դարձավ: Տարեմուտի նախաշեմին ավարտվել և օրհնվել է նրա նախաձեռնությամբ և սեփական միջոցներով կառուցված Սուրբ Հակոբ մատուռը:
Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից ու մանրամասնում, որ Լևիկ Ղազարյանը դեռևս 18 տարեկան հասակում երազ է տեսնում որտեղ նրան պատգամում են մաքրել և պահպանել այն հնամենի տարածքը, որը գտնվում է իր հայրական օջախի հետնամասում:
Նույնատիպ երազ տեսնում են նաև վարպետ Գրետի՝այսպես են դիմում նրան համայնքում, ընտանիքի անդամներն ու հարազատները: Երիտասարդն անմիջապես խնամքի տակ է վերցնում այդ ավերված և քարքարոտ տարածքը: Նշված տարածքը, դեռևս հնուց գեղարքունիքցիների համար հանդիսացել է սրբատեղի: Իր մտքում փայփայելով այդ նվիրական երազանքը՝ 1979 թվականին գործի դնելով իր մասնագիտական հմտություններն ու տարիների փորձը, քարտաշ վարպետը, գուցե նաև Սուրբ Հակոբի նախկին վայրում սկսում է շինարարական աշխատանքները, օգտագործելով նաև ավերված տարածքում եղած 4 որձաքարերը:
Ինչպես ինքն է պատմում՝ սարից քարը կտրել, ապա գլորելով ցած նա իր հարևանների աջակցությամբ կարողացել է ավտոմեքենայով հասցնել գյուղ, տաշել և շարել մատուռի պատերը: Խորհրդային տարիների փլուզումից հետո 10 տարով ընդմիջված շինարարությունը քարտաշ վարպետը վերջին երկու տարիների ընթացքում հասցնում է ավարտին: Հնության կոմիտեի պահոցներում Սուրբ Հակոբը՝ Գեղարքունիք համայնքում հիշատակվում է գրեթե նույն ճարտարապետական ոճով ու չափսերով, ինչպիսին որ կա այսօր: Սուրբ Հակոբի օրհնման արարողությունից հետո մատուռում մկրտվել են վարպետի 3 թոռնիկները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները