ԻԻՀ ԱԳ փոխնախարարը անհիմն է որակել Թուրքիայի ՆԳ նախարարի Իրանի հասցեին ուղղված մեղադրանքը
ԻԻՀ ԱԳ փոխնախարարը անհիմն է որակել Թուրքիայի ՆԳ նախարարի Իրանի հասցեին ուղղված մեղադրանքը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարարի՝ Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի այն հայտարարությանը, թե Իրանն աջակցում է Թուրքիայի Քուրդիսթանի բանվորական կուսակցությանը (ՊԿԿ), անհիմն է որակել թուրք նախարարի պնդումներն ու կոչ արել տարածաշրջանի ներկայիս բարդ իրավիճակում խուսափել նման հայտարարություններից:
Հիշեցենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարը Թեհրանի հասցեին նման մեղադրանք էր հնչեցրել նաև ս.թ. 27-ին՝ Թուրքիայի Էրզրում քաղաքում կայանալիք Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նախօրեին, որից հետո հայտարարություն տարածվեց թե նախօրոք նախատեսված հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվում է:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպման նախօրեին Անկարան Թեհրանին մեղադրում է «ՊԿԿ»-ին աջակցելու մեջ
Ինչու՞ Ահմադինեժադը չեղյալ հայտարարեց Թուրքիա նախատեսված այցը. Էրդողանի արձագանքը