Վազգեն Մանուկյան. Հասարակությունն իրեն բաժանել է սատանաների ու հրեշտակների
«Հասարակությունը ինքը իրեն բաժանել է երկու մասի` սատանների և հրեշտակների. ովքեր ընդդիմության կողմնակիցներն են` հրեշտակներ են, ովքեր իշխանության` սատանաներ: Եթե Ջհանգիրյանին (Գագիկ) այն ժամանակ բոբո էին համարում, հիմա հրեշտակ, քանի որ ընդդիմություն է»,- ասուլիսում, խոսելով քաղաքացիական հասարակության կայացման մասին, ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Ըստ նրա, իշխանություն-ընդդիմություն մոտեցումները վնասակար են մեր պետության համար: «Եկեք խանդի տեսարաններ չստեղծենք»,- խորհուրդ տվեց նա:
Վ. Մանուկյանը նշեց, որ ՀԽ-ը թեև կապված է նախագահի, վարչապետի հետ, միաժամանակ անդրադառնում, բարձրաձայնում է հասարակության դժգոհությունները, այսինքն` իշխանության ու ընդդիմության արանքում է գործում: «Մենք տեղյակ ենք պահում, թե ինչ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում»,- իրենց գործունեությունն այսպես ներկայացրեց ՀԽ ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում