Հասարակություն 10:37 27/12/2012

Հարցում Երևանի մասին. Ինչի՞ց են դժգոհ մայրաքաղաքի բնակիչները

«Երևանցիները Երևանի մասին» հետազոտությունների արդյունքներն են հրապարակել Մարքեթինգի հայկական ասոցիացիան և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։ Հարցման արդյունքներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու համար հետազոտության շնորհանդեսին հրավիրված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%–ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%–ը լիովին դրական։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 6%–ը, 4%–ը՝ ընդհանրապես բացասական։

«Ընտրված է բավականին հետաքրքիր հարցաշար։ Հարցերի համալիրը բնութագրում է գրեթե ամբողջ տարեկան համայնքային ծրագրերը և քաղաքում տիրող վիճակը։ Ակնհայտ են դրական ցուցանիշները, իսկ այնտեղ, որտեղ հարցման արդյունքները մտահոգիչ են, դրանք իսկապես մեզ ուղղված լուրջ հարցադրումներ են։ Ուշագրավ է 78% դրական ցուցանիշը, ինչը նշանակում է, որ մենք առավել պարտավորված ենք անել ավելին՝ մեր քաղաքի և մեր բնակիչների համար»,- հարցման արդյունքներին ծանոթանալով նշել է Կամո Արեյանը։

Երանցիների նշած շատ խնդիրների լուծումներ Երևանի քաղաքապետի տեղակալը մատնանշել է հաջորդ տարեկան ծրագրում, ինչպես օրինակ աղբահանության և Երևանի սանիտարական մաքրման հետ կապված խնդիրը, որը լուծվում է միջազգային մրցույթով. սպասարկող ընկերությունը հայտնի կլինի մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո և մինչ հաջորդ տարեվերջ կստանձնի պայմանագրային պարտավորությունը։

Ըստ աղբյուրի, որպես Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիր՝ հարցման մասնակից երևանցիները թվարկել են առավելապես սոցիալական խնդիրներ, որոնք նույնական են հանրապետության սոցիալական ոլորտում առկա խնդիրներին՝ գործազրկություն, գնաճ և այլն, իսկ մասնավորապես Երևան համայնքին առնչվող հիմնախնդիրներ են մատնանշել աղբահանությունը՝ 22%, հասարակական տրանսպորտի խնդիրները՝ 21%, բնապահպանական խնդիրները՝ 14% և այլն։ Կոմունալ վարձերը խնդիր են հարցնածների 8%–ի կարծիքով, մաքրության պակասը՝ 4%–ի։ Հարցվածների 1%–ին խանգարում է շինարարությունը, նույնքանն էլ դժգոհ են ջրամատակարարումից։

Երևանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխուխությունների առաջին տեղում կանաչապատ տարածքների ավելացումն է, կարծում են հարցված երևանցիների 18%–ը, 17%–ը համարում է բարեկարգ բակերի կառուցումն է։ 13%–ը նկատել են նոր նստարանները, 7%–ը՝ նոր խաղահրապարակները. ևս 2 տասնյակ դրական փոփոխություններ գնահատվել են սակավ տոկոսներով։

Թեև կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, այդուհանդերձ հարցվածների 41%–ը այս ոլորտում ակնկալում է առավել ակտիվ ծրագրեր։ Հարցված երևանցիների 29%–ը ցանկալի միջոցառումների ցանկում երկրորդ տեղում է դասակարգել խաղահրապարակների կառուցումը, երրորդ տեղը 28–ական %–ով կիսում են մշակությաին միջոցառումներն ու շաբաթօրյակները։ Սպորտային միջոցառումներն առավել պարբերական է ցանկանում տեսնել հարցվածների 17%–ը։

Հետազոտողների՝ որպես Երևանի բնութագրիչներ առաջարկած կատեգորիաներում գերակշռում են գնահատականների դրական տոկոսները։ Երևանի մշակությաին կյանքից գոհ է երևանցիների 32%–ը, լիովին բավարարված է 22%–ը։ Մշակութային կյանքը սակավ է բավարարում 9%–ին, ընդհանրապես չի բավարարում 7%–ին։ Քաղաքային տրանսպորտը բավարար է 25%–ի համար, լիովին բավարարաում է 13%–ին, ընդհանրապես չի բավարարում հարցվածների 21%–ին։ Կանաչապատ տարածքներն այստեղ էլ ամենաբարձր ցուցանիշն են արձանագրել՝ 40%–ը բավարարված է, իսկ 26%–ը լիովին բավարարված է, դժգոհ է 4%–ը, սակավ դժգոհ է 7%–ը։

Երևան քաղաքում վերջին մեկ տարում կատարված գիշերային լուսավորությունից դժգոհ է հարցվածների 1%–ը, բավարարված է երևանցիների 37%–ը և լիովին բավարարված է ևս 39%–ը։ Մնացյալը դժվարացել են պատասխանել կամ սակավ դժգոհ են։
Հարցվածների ճնշող մեծամասնությունը կողմ է, որ հասարակական վայրերում և հատկապես ուսումնական հաստատություններում ծխելն արգելվի։

Հարցվածները գնահատել են նաև Երևանի վարչական շրջանների աշխատանքները առանձին՝ ըստ կանաչապատման, լուսավորության, անվտանգության, մաքրության ցուցանիշների։ Առաջատար եռյակում են Կենտրոն, Ավան և Դավթաշեն վարչական շրջանները. մյուսները զիջում են միավորների սակավ տարբերությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}