Կունենանք երկրորդ ժամկետի առաջին նախագահը

Երկու օր առաջ «Արմռադիոյի» եթերում վերլուծում էինք ընթացիկ քաղաքական իրադարձությունները: Ռադիոլսողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք ուսումնասիրություն կա` նախագահները երկրորդ ժամկետում պաշտոնավարելիս՝ փորձո՞ւմ են աչքի ընկնել ավելի մեծ արդյունավետությամբ: Որքան հասկացա, ռադիոլսողի պատկերացմամբ, դա հնարավոր է, քանի որ յուրաքանչյուր մարդ այդ իրավիճակում կձգտեր հեռանալ որևէ գործ արած` «պատմության մեջ մալու համար»:

Այս հարցը չափազանց հետաքրքիր է, հատկապես այսօրվա Հայաստանում, որտեղ գործող նախագահի վերընտրվելու հարցը կասկածից դուրս է անգամ ամենաթունդ ընդդիմադիրների համար: Ըստ այդմ` այսօր հասարակությանն ավելի շատ հուզում են ոչ թե ընտրությունների արդյունքները, այլ` ի՞նչ խոստումներ կհնչեն նախագահի կողմից և որքանո՞վ դրանք իրականություն կդառնան նրա պաշտոնավարման երկրորդ շրջանում:

Հարկ է նկատել, որ նախագահության առաջին և երկրորդ ժամկետների միջև էական տարբերություն կա: Այն պայմանավորված է օբյեկտիվ գործոններով: Ամենաէականն այն է, որ պաշտոնավարման առաջին շրջանում յուրաքանչյուր գործիչ հետապնդում է մեկ նպատակ` նախադրյալներ ստեղծել հետագա վերընտրման համար կամ առնվազն` չանել այնպիսի քայլ, որը կարող է վտանգել վերընտրությունը: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ պաշտոնավարման առաջին շրջանում տեղի է ունենում թիմի ձևավորում, իրականացվում են կառավարման համակարգի համապատասխան փոփոխություններ:

Սրանք նորություն չեն: Նախագահի ինստիտուտն առաջինը կիրառած ամերիկյան փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, իսկապես, նախագահներն իրենց պաշտոնավարման առաջին շրջանում ձեռնպահ են մնացել կտրուկ փոփոխություններից: Եվ սա ունի բացատրություն. ցանկացած փոփոխություն, անկախ դրա հետագա արդյունքներից (խոսքը միջնաժամկետ ու երկարաժամկետ արդյունքների մասին է), կարճաժամկետ հատվածում հիմնականում առաջ է բերում հասարակության լայն զանգվածների դժգոհությունը: Հասկանալի է, որ համընդհանուր ընտրական իրավունքի պայմաններում վերընտրվելու խնդիր դրած որևէ գործիչ ժողովրդականություն չվայելող որոշումներ չի կայացնի: Իսկ ահա երկրորդ ժամկետում նման փոփոխությունների հավանականությունը մեծանում է, քանի որ աշխատում են միանգամայն այլ մոտիվացիաներ` պատմության մեջ մնալուց մինչև խնդիրներն իրապես գիտակցելը:

Սա գրեթե աքսիոմատիկ իրողություն է, ուստի օրինակների վրա կենտրոնանալ չարժե: Թերևս արժե դիտարկել, թե այս օրինաչափությունն ի՞նչպես է աշխատում Հայաստանում:

Չնայած վերջին երկու տասնամյակում Հայաստանում իրականացված բազմաթիվ բարեփոխումներին, ակնհայտ է, որ հասարակության սպասումները դրանց արդյունքներից արդարացված չեն: Փոփոխությունների ակնկալիքն այսօր էլ դոմինանտ է հասարակական տրամադրություններում և, ըստ էության, տարբեր շրջաններում եղած բողոքի ալիքների գլխավոր դետերմինանտն է: Եվ նաև այնպես է ստացվել, որ Հայաստանում վերը նկարագրված օրինաչափությունը չի գործել, քանզի դեռևս Տեր-Պետրոսյանի օրոք եղած խնդիրները ժառանգաբար հասել են մինչև մեր օրերը, և նախագահներից ոչ ոք հանձն չի առել դրանց լուծման պատասխանատվությունը:

Արտաքուստ միգուցեև այդպես է, բայց կա մեկ բայց: Հայաստանը երկրորդ ժամկետի նախագահ չի ունեցել: Խոսքը ձևի մասին չէ, այլ բուն պաշտոնավարման: Տեր-Պետրոսյանի դեպքում` նաև ձևի: 1996 թվականի թեժ աշնան հետևանքով ընդամենը մեկուկես տարի կառավարած նախագահի «երկրորդ ժամկետի» մասին խոսելը, կարծում եմ, տեղին չէ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա պաշտոնավարման առաջին շրջանը լիարժեք չէր (կապված համակարգում կառավարության ունեցած դերակատարության, ինչպես նաև «հոկտեմբերի 27-ի» ու դրա հետևանքների հաղթահարման հետ), իսկ ահա երկրորդ ժամկետը, թեև ձևով այդպիսին էր, սակայն ավելի շատ զուգորդված էր «առաջին ժամկետին» բնորոշ գործընթացներով. թիմի ձևավորում, համակարգում կառուցվածքային փոփոխություններ, մրցակիցների հետ անընդհատ դիմակայություն, որի գագաթնակետը 2004 թվականի ապրիլյան իրադարձություններն էին: Այս ամենն, ըստ էության, հնարավորություն չտվեցին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարությունն իրացվի «երկրորդ ժամկետի» տրամաբանությամբ:

Հետևաբար, եզրահանգումը փոխվում է. Հայաստանում ոչ թե չեն գործում համընդհանուր օրինաչափությունները, այլ Հայաստանը դեռևս չի ունեցել «երկրորդ ժամկետի» նախագահ: Ներկայումս երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի նրբություններից մեկն էլ այն է, որ առաջին անգամ «երկրորդ ժամկետի» նախագահ ենք ունենալու: Ասել է թե` փոփոխություններ տեսնելու իրական հնարավորություններ են բացվել: Ըստ երևույթին` նաև սրանով է պայմանավորված խոստումների առատությունն ու համարձակությունը, որն առկա էր Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթում:

Արմեն Մինասյան

Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}