Դիրքերում մահացած զինվորը նախկինում ինքնասպանության փորձ է արել. «ՊՆ-ն իրավունք չուներ նրան ուղարկեր դիրքեր»
Զինծառայող Դավիթ Սարգսյանը, ում դին, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացու հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր N զորամասի մարտական հենակետում, Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է եղել:
«Նկարիչ Դավիթ Սարգսյանը զորամասում պլակատներ էր նկարում: Նա ավարտել է Գեղարվեստի ակադեմիան: Ես տեղեկություն ունեմ, որ ինքը մեկ ամիս է, ինչ տեղափոխվել էր Քելբաջարի զորամաս: Մինչ այդ եղել է Վարսենիսում, որտեղ փորձել է ինքնասպանություն գործել` երակները կտրելու միջոցով: Հետո նրան տեղափոխել են Քելբաջարի զորամաս և այստեղ էլ նրա դին գտել են դիրքերում: Եթե մարդը արդեն խնդիր է ունեցել, ՊՆ-ն իրավունք չուներ նրան ուղարկեր դիրքեր», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով բանակում գրանցված վերջին դեպքի մասին, հայտարարեց իրավապաշտպան, լրագրող Ժաննա Ալեքսանյանը:
Նրա խոսքով, եթե որևէ նման դեպքով զորամասերի հրամանատարները պատասխանատվության ենթարկվեին, ապա այսպիսի դեպքերը քիչ կլինեին, կկանխվեին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթ Սարգսյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ինքնասպանության հասցնելը»: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները