«Քանի որ կանայք հավատարիմ կմնան իրենց թեկնածուին` կնստեն տանը և չեն գնա ընտրության»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հ.Յ.Դաշնակցության չմասնակցելը 2013 թվականի նախագահական ընտրություններին կիջեցնի ընտրողների ակտիվությունը, քվեարկողների թվաքանակը և կհեշտացնի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելը», - այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով` նախագահական ընտրություններին չառաջադրվելու, ոչ մի թեկնածուի չաջակցելու և իր պոտենցիալ ընտրողներին կոչով չդիմելու Գագիկ Ծառուկյանի որոշումն օրակարգային դարձրեց այդ պատկառելի զանգվածի՝ ընտրություններին մասնակցելու հեռանկարը:
Ըստ բանախոսի` եթե Գ.Ծառուկյանին հավանող 30 տոկոսանոց ընտրազանգվածի 20 տոկոսն իշխանամետ է, իսկ 10 տոկոսն՝ ընդդիմադիր, իշխանամետ զանգվածն արդեն ունի որոշ կողմնորոշում, իսկ ընդդիմադիրը խուճապի մեջ է:
Նրա տեղեկացմամբ` 2012թ. դեկտեմբերին հանրապետության 1400 բնակիչների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքով պարզվել է, որ Գ.Ծառուկյանի որոշումը բացասական է գնահատել կամ սխալ քայլ է համարել հարցվածների 33.6 տոկոսը, դրական կամ ճիշտ քայլ՝ 25.6 տոկոսը, չեզոք՝ 13 տոկոսը, որոշումը քաղաքական խաղ է համարել 3.9 տոկոսն, այլ՝ 4.2 տոկոս:
Ըստ սոցիոլոգի` պարզվել է, որ Գ.Ծառուկյանի չառաջադրման դեպքում ընտրողների ձայների 3.3 տոկոսը ձայնը կգնար Ռոբերտ Քոչարյանին, 3.2 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 0.5 տոկոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 1 տոկոսը՝ ՀՅԴ-ին:
«Քանի որ Ռ.Քոչարյանը չի առաջադրվել, Լ.Տեր Պետրոսյանն ու ՀՅԴ-ն հրաժարվել են, ապա դեռևս կանխատեսելի չէ, թե ում կգնան այդ 8 տոկոս ձայները», - ասաց բանախոսը, նկատելով, որ ընդհանուր առմամբ դժվարացել են պատասխանել՝ 21.8 տոկոսը, իսկ քբերակությանը մասնակցելու մասին դեռ չի որոշել 2 տոկոսը:
Ա.Ադիբեկյանի կանխատեսմամբ` ընտրություններին կնկատվի ընտրողների թվի կտրուկ նվազում, քանի որ «կան մարդիկ, ովքեր միայն Ծառուկյանին կընտրեին և հատկապես այդ ընտրազանգվածի մեջ շատ են կին ընտրողները»: «Քանի որ կանայք հավատարիմ կմնան իրենց թեկնածուին, ապա պարզ է, որ նրանք կնստեն տանը և չեն գնա ընտրության»,- ասաց սոցիոլոգը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան