Նախագահի ֆիզիկոս թեկնածուն առայժմ 1000 դրամ է թողել հաշվեհամարում
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ֆիզիկոս, նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը դեռ չի վճարել ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միայն առաջադրման փաստաթղթերը՝ առանց գրավի անդորրագրի: Նա առայժմ 1000 դրամ կանխավճար է թողել Կենտրոնական բանկի հաշվեհամարում ու վճարված 1000 դրամի անդորրագիրը կցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերին:
Թերթի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Հայրապետյանն ու այլ թեկնածուները դեռ ժամանակ ունեն լրացնելու թերի փաստաթղթերը: