Հասարակություն 09:48 28/12/2012

Է.Թումասյան. Լուրջ ձեռքբերում էր միջազգային ասպարեզում արհմիությունների ինտեգրումը

Հեղինակ` Լիա Խոջոյան

Բոլորովին վերջերս Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան` ՀԱՄԿ-ը իր 3-րդ համագումարում վերընտրեց նախագահ Էդուարդ Թումասյանին: Panorama.am-ի հետ զրույցում պարոն Թումասյանն ասաց, որ համագումարն անցավ թեև թեժ, բայց նաև հետաքրքիր մթնոլորտում, քանի որ հարուստ էր այլընտրանքային թեկնածուներով` և նախագահի, և նախագահի տեղակալների գծով: Հետաքրքիր էր նաև այն տեսանկյունից, որ կարծես թե քննություն էր հանձնվում.

-Սա յուրատիպ քննություն էր, քանի որ ներկայացվում էր անցած հինգ տարիների կատարված աշխատանքները: Եվ ես կարող եմ ասել, որ քննությունը տեղին հանձնվեց, նախագահն ու նախագահի երկու տեղակալները ստացան բարձր ձայներ և հաղթանակը զգալի տարբերությամբ էր:

-Պարոն Թումասյան, դա որպես անձի հաղթանակ եք ընկալո՞ւմ:

- Ոչ, դա այն գործունեության գնահատականն էր, որը մենք միշտ ցանկացել ենք տեսնել:

-Կամփոփե՞ք անցած հինգ տարիները ու նաև 2012թ-ի Ձեր գործունեությունը:

-Համագումարն աչքի ընկավ հենց դրանով` ամփոփվեց ՀԱՄԿ-ի հինգ տարիների գործունեությունը: Այս ժամանակահատվածը աչքի ընկավ նրանով, որ մի շարք արհմիություններում փոփոխություններ տեղի ունեցան, լուծվեցին մի շարք խնդիրներ, որոնք տարիների ընթացքում լուծում չէին ստանում: Մասնավորապես, ստորագրվեց եռակողմ պայմանագիր ՀՀ կառավարության, ՀԱՄԿ-ի և ՀՀ գործատուների միության միջև, որով հիմք դրվեց սոցիալական համագործակցության: Այդ պայմանագրերը բոլոր երկրներում գործում էին, բացի Հայաստանից և 2009թ-ին վերջապես ստորագրվեց այդ պայմանագիրը` երկարատև ու համառ աշխատանքի արդյունքում: Պայմանագրի ժամկետը լրանում էր 2012թ-ին, սակայն բանակցություններից ու հատկապես արհմիությունների կողմից առաջարկված լրամշակումներից հետո պայմանագիրը երկարաձգվեց ևս երեք տարով: Սա իսկապես մեծ ձեռքբերում էր մեր արհմիությունների գործունեության մեջ:

Լուրջ ձեռքբերում էր նաև միջազգային ասպարեզում արհմիությունների ինտեգրման հարցը, քանի որ Հայաստանը դուրս էր մնացել եվրոպական և համաշխարհային արհմիությունների ընտանիքից: Աշխատանքային գործընթացի արդյունքում մենք ընդունվեցինք Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիայի ասոցիատիվ անդամ:

Դրա ժամկետը լրանում էր այս տարեսկզբին, որից հետո պետք է ընդունվեինք արդեն որպես լիարժեք անդամ, սակայն քանի որ մեզ մոտ հաշվետու տարի էր, մեր խնդրանքով այդ գործընթացը երկարաձգվեց: Առավել ևս, որ որոշ նախապայմաններ էին մեր առջև դրված, մասնավորապես` լիարժեք անդամ հնարավոր է դառնալ միայն այն պարագայում, երբ պատրաստ լինի փոփոխել աշխատաոճը: Իսկ մեր աշխատաոճը, որը 2007թ-ին հաստատված կանոնադրության ոգով էր, ինտեգրվելու հնարավորություն չէր տալիս, որովհետև այն բավականին կոպիտ էր ու խախտում էր դեմոկրատիկ սկզբունքը: Շուրջ վեց ամիս աշխատելուց հետո եկանք համաձայնության ու բավականաչափ փոփոխեցինք կանոնադրությունը, հատկապես ապագա ծրագրերում` բարեփոխումներ, փոփոխություններ և այլն նախատեսող:

-Կոնկրետ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, որոնք անհրաժեշտ էին, փաստորեն, միջազգային ասպարեզում ինտեգրվելու համար:

-Թվարկեմ: Խորհրդային միության ժամանակաշրջանում ստեղծված արհմիությունները ունեին որոշ ճյուղային միություններ, որոնք ժամանակին և ուժեղ էին, և հարուստ էին, և հզոր: Բայց այսօր, երբ նայում ենք ներկա վիճակին, այդ ճյուղերն այլևս գոյություն չունեն, բայց արհմիութենական կառուցվածքը մնացել էր նախկին: Օրինակ` թեթև արդյունաբերության ճյուղային միություն, գյուղմեքենաշինության ճյուղային միություն և այլն: Այսինքն` կան այդպիսի կառուցվածքներ, բայց որպես առանձին ճյուղ իր նախարարությունով և այլն չկա: Եվ մենք այսօր խնդիր ենք դրել մեր գործընկերների առաջ` եկեք վերափոխվենք ու մեր անվանումները, նախևառաջ, կարգի բերենք, ինչպես նաև փոքրաթիվ ճյուղային միություններով միավորվենք: Ի վերջո, ամբողջ աշխարհում ընթանում է այդ գլոբալիզացիայի գործընթացը և մի քանի տարի է արհմիութենական շարժումն այնպիսի ձևով է առաջ ընթանում, որ խոշոր միավորներն են միանում, ստեղծում ավելի հզոր կառույց, որպեսզի կարողանան դիմակայել այսօրվա ծանր սոցիալ-տնտեսական կարգավիճակին: Եվ ինչու ոչ` քաղաքական զեղումներին, որոնց հետևանքով տուժում են արհմիությունները:

Հայաստանը նման վայրիվերումներից զերծ է մնացել, քանի որ ձեռնարկել ենք որոշ միջոցառումներ` նույն այդ եռակողմ պայմանագիրն է ստորագրվել և այլն: Եվ հենց այս պատճառով է, որ բարեփոխման ծրագրերը Հայաստանի համար խիստ անհրաժեշտ են, առավել ևս, որ հանրապետությունը գնում է դեպի եվրաինտեգրում և միջազգային ասպարեզում ուզում է իր ուրույն տեղը գտնել: Եվ հասկանալի է, որ արհմիությունները այդ գործընթացից զերծ մնալ չեն կարող… ճիշտ է, մեզանում կան պահպանողական ուժեր, որոնք համագումարում ցույց տվեցին, որ, ելնելով անձնական ամբիցիաներից, վտանգ են տեսնում այդ ամենում և բարձրաձայնում, որ մեզ ամենևին էլ պետք չէ եվրաինտեգրում և այլն: Բայց միանշանակ է, որ մենք այս ճահիճում մնալ չենք կարող, պետք է դուրս գանք դրանից…

-Ի վերջո , Աշխատանքային օրենսգրքի աղմկահարույց փոփոխությունները հնարավոր դարձան նաև միջազգային պրակտիկայի շնորհիվ, ճի՞շտ եմ հիշում:

-Այո, նրանք մեզ օգնեցին այդ փոփոխությունների ժամանակ: Այն ժամանակ, երբ և իշխանությունները, և Ազգային Ժողովն իր գլխադասային հանձնաժողով հոդվածներ էին ներգրավում Աշխատանքային օրենսգրքում, որոնք ուղղակի անընդունելի էին: Իսկ մենք ինքնուրույն չէինք կարող այդ հարցում, այդ իսկ պատճառով խնդրեցինք Աշխատանքի միջազգային կազմակերպության Ժնևյան գրասենյակին, որպեսզի փորձագետներ ուղարկեն, որոնք եկան, ու արդյունքում Աշխատանքային օրենսգրքից դուրս մնացին այդ վիճահարույց ու ըստ մեր գնահատականի` վտանգավոր հոդվածները: Մեզ զգացինք միջազգային կառույցների օգնությունը, դրա համար էլ ձգտում ենք լինել լիարժեք անդամ:

-Պարոն Թումասյան, նշեք 2012թ-ի ամենամեծ բացթողումն ու թերությունը:

-Երևի թե կանգ առնեմ մեր ներքին, կառուցվածքային թերությունների վրա… Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, երբ արհմիությունը պետք է լինի միասնական, համերաշխ ու դառնա մի բռունցք: Բայց այս մեր կառուցվածքով այդ ոչ միասնականությունն ու ոչ համերաշխությունը վնասում են այն հիմնական նպատակներին, որոնք մենք ձգտում ենք:

-Իսկ ինչ ծրագրեր է նախատեսում ՀԱՄԿ-ն իրականացնել ապագայում` 2013թ-ին:

-Նախևառաջ ես հույս ունեմ, որ գործընկերներս վերջապես կհասկանան, որ ներքին խժդժությունները խանգարում են մեր ընդհանուր գործին ու գաղափարներին: Դրանից հետո կարևորում եմ միջազգային կառույցներին մեր անդամագրումը, որի մասին արդեն խոսեցի: Դրա շրջանակում մայիս ամսին մեզ շատ կարևոր փորձաշրջան է սպասվում, քանի որ Հայաստան է ժամանելու տեսչական հանձնաժողով, որը պետք է տեսնի` իրո՞ք Հայաստանի ՀԱՄԿ-ն այն երեք տարիների ընթացքում, ինչ իրենց հետ աշխատում է, ինչ-որ ձեռքբերումներ ունի և արդյո՞ք շտկել է այն թերությունները, որոնք մեզ մատնանշել էին: Այնպես որ մեր առաջնային հարցերից մեկը 2013թ-ին հենց կառուցվածքային փոփոխություններն են, որոնք մինչև մայիս ամիս պետք է անենք, թեկուզև որոշ հատվածով:

-Պարոն Թումասյան, աշխարհում արհմիությունները շատ կարևոր օղակ են հանդիսանում ու բավականաչափ ակտիվ դերակատարում ունեն երիտասարդները: Իսկ Հայաստանո՞ւմ, արդյո՞ք երիտասարդները գիտեն, թե ինչ ասել է «արհմիություն»:

-Այս հարցը եղել է անցած ժամանակահատվածի համար իմ առաջնային խնդիրներից մեկը, բայց կարող եմ հպարտանալ, որ մենք կարողացանք ստեղծել շատ լավ երիտասարդական թև: Իսկապես, երիտասարդության համար շատ խորթ է արհմիություն հասկացությունը, բայց երիտասարդները հասկացան, որ իրենց դերը շատ կարևոր է ու իրենք, մտնելով արհմիություն, կարող են օգնել և իրենց, և ընկերներին աշխատատեղերի ստեղծման, այդ կառույցներում հետագա ինտեգրվելու առումով և այլն:

Այդ դժվարին գործում մեզ շատ օգնեց Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, որի ֆինանսավորմամբ մի շարք միջոցառումներ ու սեմինարներ անցկացրեցինք երիտասարդական թևի հետ: Միայն պետք էր տեսնել երիտասարդների հետաքրքրվածությունն ու ինքնուրույն գործելու մղումները…. Դեռ շատ անելիք կա, այնպես որ երիտասարդական թևի հետ աշխատանքը շարունակելու ենք, խորացնելու:

Այս իմաստով շատ կարևոր ռազմավարություն ունենք` կանխել միգրացիան երիտասարդների շրջանում: Արդեն իսկ հանձնարարություն եմ տվել, որպեսզի գործատուների հետ համատեղ պլաններ կազմվեն երիտասարդների շրջանում այս ուղղությամբ աշխատանքներ տանելու համար` գործատուները կառաջարկեն իրենցը, մենք էլ կսովորեցնենք աշխատանքային օրենսդրությունը, կարգն ու մնացածը: Սա իսկապես կարևոր խնդիր է, որը մեր ուշադրության կենտրոնում է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}