«Հայոց ցեղասպանություն» հոդվածը «Վիքիպեդիա»-ում լավագույնն է ճանաչվել
«Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի ռուսալեզու տարբերակում 2012 թվականի քվեարկության հիման վրա «Հայոց ցեղասպանություն» հոդվածը լավագույնն է ճանաչվել՝ «հասարակություն» անվանակարգում:
Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող հոդվածը քվեարկության արդյունքում ստացել է ամենաշատ ձայները. «կողմ» քվեարկել են 51, իսկ «դեմ»՝ ընդամենը երկու հոգի: Ավելին, հավաքելով «կողմ» և «դեմ» ձայների մաքսիմալ տարբերություն, հոդվածը դարձել է բոլոր անվանակարգերում ոչ պաշտոնական առաջատարը:
Հոդվածի հիմնական հեղինակը հանդիսանում է «Վիքիպեդիայի» ռուսաստանցի մասնակից Divot-ը, ով նաև մի շարք պատմական, երաժշտական և աշխարհագրական թեմատիկայով ընտրված հոդվածների հեղինակ է:
Նշենք, որ «Հայոց ցեղասպանություն» հոդվածը բավական մանրամասն և համակարգված է պատմում իրադարձությունների ժամանակագրության մասին, նաև ընթերցողին տրամադրում է հավաստի տեղեկատվություն ինչպես էթնիկ հայերի ոչնչացման նախադրյալների և ինքնին ընթացքի մասին, այնպես էլ՝ Հայոց ցեղասպանության հետևանքների մասին:
«Հոդվածի պատրաստման համար անգնահատելի օգնություն են ցուցաբերել «Վիքիպեդիայի» մասնակից Հայկը և Լոնդոնի բնակիչ, BBC-ի լրագրող Մարկ Գրիգորյանը: Հոդվածը գրելիս նաև խորհրդակցել եմ պատմաբաններ Ռոնալդ Սյունի, Ջորջ Բուրնուտյանի և Պիտեր Գոլդենի հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց հոդվածի հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում