Նարինե Մկրտչյանը չի կարողանում գտնել ընտրագրավի գումարը (տեսանյութ)
Մամուլի ազգային ակումբի նախագահ, դասախոս Նարինե Մկրտչյանը, ով մտադրություն էր հայտնել նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, չի կարողանում գտնել օրենքով սահմանված ընտրագրավի համար անհրաժեշտ գումարը` 8 մլն դրամ: Չնայած դրան, Մկրտչյանը ԿԸՀ կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը, բայց առանց ընտրագրավի վճարի անդորրագրի:
«Ես շարունակում եմ մնալ ընտրապայքարի մեջ այնքան, քանի դեռ դա թույլ է տալիս գործող Ընտրական օրենսգիրքը, որն ամրագրել է թույլ, վախեցած, անարի իշխանությունների պահանջը՝ 8 միլիոն դրամ ընտրարգավի չափը, որը սահմանված է նրա համար, որ որևէ մտավորական, իր աշխատավարձին ապավինած մարդ մոտ չգնա նախագահի ընտրություններին՝ չունենալով այդքան գումար: Այս ընթացքում ես ֆինանսական աջակցության համար դիմել եմ հայաստանցի բազմաթիվ գործարարների: Սակայն նրանք կաշկանդված են, վախեցած»,-ուղերձում նշում է Ն. Մկրտչյանը:
Նախորդող` Ն. Մկրտչյան. Առաջադրվելու մասին վերջնական որոշում չունեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան