Պարույր Հայրիկյան. Իմ առաջադրումը քաղաքական դաշտում առաջ բերեց պարկեշտություն
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ գալիք նախագահական ընտրություններում իր առաջադրումը որոշ քաղաքական ուժերի շրջանում պարկեշտություն և զսպվածություն է առաջացրել: Վերջինս նման տեսակետ հայտնեց այսօր կայացած մամալի ասուլիսի ժամանակ:
«Այն բանից հետո, երբ ես ամռանը հայտարարեցի, որ երկարատև ընդմիջումից հետո առաջադրելու եմ իմ թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, դա շատ քաղաքական ուժերի մոտ զսպվածություն է առաջացրել: Ասում են՝ եթե Հայրիկյանը կա` ուրեմն վերջ: Գոնե պետք է չխանգարենք նրան»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ նախագահական ընտրությունների նախընտրական ներկայիս ընթացքը դրական եմ գնահատում:
Միևնույն ժամանակ բանախոսը նշեց, որ չի պայքարում որևէ մեկի դեմ, այլ պայքարում է բոլորի համար, անգամ նրանց համար, որ դուրս են եկել իր դեմ:
«Բոլոր նրանք, ովքեր հոռետեսորեն են տրամադրված այս ընտրությունների նկատմամբ, դրա համար ունեն լրջագույն հիմքեր: Սակայն մենք պետք է այսօր անենք մեր անելիքը: Վաղվա օրը ինքը կգա: Ես այսօր անելու եմ իմ անելիքը»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
Հարցին, թե ինչու նախագահական ընտրություններին հրաժարվեցին մասնակցել թվով երկրորդ և երրորդ համարվող քաղաքական ուժերը, Պ. Հայրիկյանը, մեջբերելով արտասահմանի փորձը, նշեց .«Եթե չեն մասնակցում, նշանակում է՝ կամ իրենց վախեցրել են կամ ինքը քաղաքական ուժ չէ, կամ,առհասարակ, երկրորդ քաղաքական ուժը չէ»: