Թերլեմեզյանցիների բողոքը կշարունակվի նաև տոներից հետո
««Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտնվել է վատ իրավիճակում: Եվ ուսանողները, և դասախոսները ցավ են ապրում: Անհրաժեշտ է, որ այս ուղղությամբ կրթության և գիտության նախարարը լուրջ մտածի ու քոլեջին հանի այդ վիճակից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց քոլեջի փոխտնօրեն Ալբերտ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի մրցույթին մասնակցել են Աննա Մնացականյանը, Դավիթ Դավթյանը և Արմեն Հարությունյանը: Մրցույթի արդյունքների համաձայն, անցել էին Աննա Մնացականյանն ու Արմեն Հարությունյանը: Որոշում պետք է կայացներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի որոշմամբ, քոլեջի տնօրեն է նշանակվել Աննա Մնացականյանը:
«Բացահայտ առավելությամբ մրցույթն անցել է Արմեն Հարությունյանը: Հանձնաժողովը կողմնակալ գտնվեց»,- ասաց ասուլիսին ներկա դասախոսներից Խաչատուր Թումանյանը:
Դասախոսները, ուսանողները շարունակում են իրենց դժգոհությունը հայտնել, որ Աննա Մնացականյանը նախ` նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար, ապա նաև տնօրեն: Ըստ նրանց, նա մասնագիտությամբ մանկավարժ չէ, չունի համապատասխան մասնագիտություն, միաժամանակ պնդում են, որ նա մրցույթին մասնակցելու իրավունք չուներ»:
«Մենք պաշտպանում ենք Հայաստանի մշակույթի ապագան: Խնդրում ենք, որ նախարարը հարցը իր հսկողության տակ վերցնի ու լուծում տա»,- ասաց ներկա դասախոսներից մեկը: Նրանք նշեցին, որ արձակուրդներից հետո շարունելու են իրենց բողոքը, դիմելու են բարձրագույն ատյաններին:
Նախորդող նորություններ` Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն է նշանակվել Աննա Մնացականյանը
«Թերլեմեզյան» նախաձեռնություն. Հուսով ենք, որ նախարարը կհարգի ՀՀ կառավարության որոշումը և օրենքները
Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի մրցույթն ավարտվել է. Դավիթ Դավթյանը «կտրվել» է բանավոր քննությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան