Նոր MF25 3G Wi-Fi երթուղիչն արդեն հասանելի է
Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նոր MF25 3G Wi-Fi երթուղիչը, որն ապահովում է ներբեռնման մինչև 7.2 Մբիթ/վրկ և վերբեռնման` մինչև 5.76 Մբիթ/վրկ արագություն: Հիշեցնենք, որ 3G Wi-Fi երթուղիչը ապահովում է ինչպես անլար ինտերնետի, այնպես էլ ներքին ցանցի ու հեռախոսակապի հնարավորություն: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Սարքն արժե 65000 դրամ, իսկ «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է բոլորովին անվճար: Ինտերնետ և ավելին. կապի բոլոր միջոցները մեկ սարքում: