Apple-ի ղեկավարի աշխատավարձը կրճատվել է 100 անգամ
Apple ընկերության գլխավոր տնօրենն այս տարի կստանա ընդամենը 1,4 մլն դոլար աշխատավարձ և 2,8 մլն դոլարի բոնուս: Բի Բի Սի-ն հաշվարկել է, որ դա հարյուր անգամ քիչ է նախորդ տարվա աշխատավարձից: Անցած տարի ընկերության գլխավոր տնօրենը ստացել էր ռեկորդային 378 մլն դոլար աշխատավարձ: Եկամտի մեծ մասը նա ստացել էր պրեմիայի տեսքով, ընդ որում առանց վաճառքի թույլտվության բաժնետոմսերի տեսքով: Ընդամենը 900 հազար դոլարն է եղել տնօրենի աշխատավարձը: Գործակալությունը նշում է, որ նախորդ տնօրեներն ավելի բարձր են ստացել, օրինակ Բոբ Մեսնֆիլդը ստացել է 86 մլն դոլար, իսկ Պիտեր Օպենգեյմերը՝ 68.8 մլն: Նշվում է նաև, որ ընթացիկ տարում Apple-ի բաժնետոմսերի արժեքը հասավ առավելագույնի՝ մեկ բաժնետոմսը 644 դոլար, սակայն վերջին ամիսներին այն նվազեց՝ հասնելով 515 դոլարի: