Մշակութային 2012-ը… Հանրահռչակված հայկական գիրքն ու կիսաքանդ «Փակ» շուկան
Յուրաքանչյուրի ազգի, պետության մասին տվյալ պետությունից դուրս կարծիք են կազմում առաջին հերթին մշակույթով: Այդ առումով բացառություն չէ նաև Հայաստանը, թեև, ինպես պնդում են շատերը, Հայաստանը չի կարողանում իր ամբողջ հարստությունը ըստ պատշաճի ներկայացնել: Պատճառները տարբեր են:
2012 թվականն այս առումով տարբերվում է: Մենք նշում էինք մեր գրատպության 500-ամյակը: Սա առիթ հանդիսացավ, որպեսզի հայ գիրքն իր ամբողջ շքեղությամբ ու յուրատիպությամբ ներկայացվի ամբողջ աշխարհում: Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրություններ են կազմակերպվել աշխարհի գրեթե բոլոր կարևորագույն կենտրոններում. մեկնարկը տրվել է Վենետիկում , որտեղ Հակոբ Մեղապարտը 1512 թվականին տպագրել է առաջին հայկական գիրքը` «Ուրբաթագիրը»:
Երևանը 2012 թ. ոչ միայն Հայաստանի, այլ նաև գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր: Այս առիթով նույնպես կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց կենտրոնում կրկին գիրքն է եղել: Այսինքն, կարող ենք փաստել, որ 2012 թվականը հայկական գրքի հանրահռչակման տարին էր:
2012 թվականի ընթացքում Հայաստանի մշակութային կյանքը բավականին հագեցած է եղել` համերգներ, փառատոներ, ներկայացումներ, տարբեր միջոցառումների շրջանակներում հանրահայտ արվեստագետների այցելություն Հայաստան (Եվգենի Կիսինը, Ալեն Դելոն, թագավորական «Կոնցերտգեբաու» նվագախումբը` Լորին Մաազելի գլխավորությամբ և այլ): Հիշեցնենք, նաև վերջերս «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Բայց մի՞թե մշակութային կյանք ասելով պետք է նկատի ունենալ միայն մշակութային միջոցառումները: Իհարկե` ոչ: Մշակույթը նաև քաղաքականություն է: Հայաստանում վարվող մշակութային քաղաքականությունից ոլորտի մասնագետներն այնքան էլ գոհ չեն:
«Մշակույթի նախարարության գործունեության ընդհանուր նպատակը միտված է մշակութային ժառանգության պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը և ժամանակակից արվեստի զարգացմանը»:
Այս ուղղություններով նախարարությունն, իհարկե, աշխատանքներ տանում է: Բայց ինչպե՞ս: Բացերը շատ են: Այդ փաստը հաստատում են ինչպես մասնագետները, այնպես էլ սովորական քաղաքացիները: Նրանց համար վառ օրինակը հենց Երևանի «Փակ» շուկան է, որը «մեր աչքի առաջ կորցնում ենք»: Իսկ ուր է մշակույթի նախարարությունը: Միգուցե ստեղծում են հանձնաժողով, քննարկում են, հանձնարարություններ տալիս, բայց արդյունքը տեսանելի չէ: Ընդհակառակը…:
Սա միայն մեկ օրինակ: Կարող ենք շարունակել թվարկումը, քանի որ այս ոլորտում բացերը «շատ են ու շատ մեծ են»:
Իհարկե, կողքից նայելն ու քննադատալը հեշտ է, բայց նրանց աշխատանքն էլ այս պարագայում այնքան էլ բարդ չէ, քանի որ կան արդեն իսկ գրված օրենքներ և ուղղակի պետք է հետևել այդ օրենքին: Իսկ հետևելը այնքան էլ բարդ գործ չէ: Գոնե հետևելը:
Հայաստանն իր մշակութային «հարստություն» կուտակել է դարերի ընթացքում: Հայ մարդու համար կարևոր չի եղել` ունեցել է պետականություն, թե ոչ, վտանգված է իր կյանքը, թե ոչ, միջոցներ կան, թե ոչ… մշակութային որևէ արժեք ստեղծելն ու արդեն իսկ ստեղծված արժենքերի պահպանումը նրանց առաջնային խնդիրներից է եղել: Ու հենց այս փաստն էլ իր նպաստ է ունեցել, որ հայը կարողացել է գոյատևել ու հասնել մինչև 21-րդ դար: Սակայն նույնը չենք կարող ասել այսօրվա մասին: Ունենք պետականություն, պաշտպանված ենք թշնամուց, ունենք «օլիգարխներ», որոնք սակայն ոչ թե կառուցում, այլ կառուցածը քանդում կամ «այլանդակում են»: Հետևանքները կարող են վատ լինել: Հետևանքների մասին արդեն կխոսեն հաջորդ սերունդները: Դրանք, անկասկած, գովեստի խոսքեր չեն լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները