Առողջապահության նախարարն այցելել է զորամաս
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի կապի N զորամաս։ Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, նա զինվորներին և սպայակազմին հաղորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության բարեմաղթանքները։
«Դուք հաղթանակած բանակի զինվորներ եք, և վստահ ենք, որ Ձեր հերթափոխն ավելի է հզորացնելու այն։ Մաղթում ենք ձեզ առողջություն, ցանկանում, որ հայրենիքի հանդեպ ձեր պարտքը կատարեք միայն խաղաղ պայմաններում։ Համոզված եղեք, որ Հայոց բանակը, նրա յուրաքանչյուր զինվորը մեր երկրի բարձրագույն իշխանության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, իսկ ձեր ծնողներն ու հարազատները` ՀՀ կառավարության հոգածության ներքո։
Դուք անչափ կարևոր գործ եք կատարում մեր պետության, մեր ժողովրդի համար»,-ասել է Դերենիկ Դումանյանը։
Կապի զորքերի պետ, կապի վարչության պետ, գնդապետ Կոմիտաս Մուրադյանը ևս շնորհավորելով զինվորներին, կարևորել է կապավորների դերը բանակում։ Նա շնորհակալություն է հայտնել նախարարին` ուշադիր և հոգատար վերաբերմունքի համար։
Ի դեպ, նախարարը Դումանյանը դատարկաձեռն չէր գնացել։ Նա զինվորների համար քաղցրավենիք, նվերներ և դեղորայք էր տարել։
Այնուհետև Դերենիկ Դումանյանն իրենց ուղեկցող պաշտոնյաների, գնդապետ Կոմիտաս Մուրադյանի և հրամանատար, փոխգնդապետ Գագիկ Մովսիսյանի ուղեկցությամբ շրջեց զորամասում, ծանոթացել է բուժկետի, ճաշարանի և սննդի պահեստների պայմաններին։
Նախարարը նշել է, որ հպարտություն է ապրում ոչ միայն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ բժիշկների աշխատանքի, այլև զորամասում ստեղծված հրաշալի պայմանների համար։ Նա վստահեցրել է, որ այս այցելությունը զորամասի հետ երկարատև բարեկամության սկիզբը կդառնա։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին