Առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել առաջին կին թեկնածուն
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել նաև առաջին կին թեկնածուն` Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից: Նարինե Մկրտչյանը այս պահի դրությամբ առաջադրված 8-րդ թեկնածուն է:
Այսօր ավելի վաղ առաջադրվել էր Պավլիկ Սարգսյանը, իսկ մինչ այդ` Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը և Անդրիաս Ղուկասյանը:
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, մեկնարկել է դելտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը և կավարտվի հունվարի 14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան