Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել
Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող նոր օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի խորհրդարանում, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն։
Այս նախագիծը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահությունում մուտքագրվել է դեկտեմբերի 19-ին, համապատասխան փոփոխություններ է առաջարկում մամուլի ազատության մասին 1881 թվականի օրենքում` դրանցով սահմանելով ռասիզմի եւ Հայոց ցեղասպանության իրողության ժխտման դեմ պայքարի իրավական հիմքերը։
Վալերի Բուայեն, որի առաջարկած օրինագիծը անցած տարի արժանացավ ֆրանսիական խորհրդարանի երկու պալատների հավանությանը, սակայն հակասահմանադրական ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից, նոր նախագծով եւս առաջարկում է մեկ տարվա ազատազրկում եւ/կամ 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում