Հասարակություն 12:42 29/12/2012

10-ամյա Էսմերալդան Ձմեռ պապից խնդրեց հոր վերադարձը… Նախատոնական այցելություն մանկատներ(լուսանկարներ)

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Զատիկ» մանկատանը (երկու օրից այն այլևս մանկատուն չի համարվի) եռուզեռ էր: Ի տարբերություն հաստատության սառը ու լուռ միջանցքների, սենյակներում երեխաները խառը գործերով էին զբաղված ու ըստ այդմ աղմկում` զարդարում էին տոնածառը, դաստիարակների հետ ակտիվ քննարկում նախատոնական պատրաստությունները, խաղում և միայն ամենափոքրիկների խումբն էր, որ Ձմեռ պապի այցելության ժամին քնած էր: «Հայփոստ» ՓԲԸ-ն տոներին ընդառաջ տոնական ակցիա էր կազմակերպել, որի շրջանակում Ձմեռ պապն ու ընկերության աշխատակիցները, նվերներով, այցելեցին Երևանի 3 պետական մանկատներ:

Սակայն այս պատերի ներքո միայն տոնական տրամադրությունը չէ, որ տիրում էր` երեխաներից շատերը հեռանում էին ընդմիշտ: Մեր այցելության պահին հենց այդպիսի հուզիչ տեսարանի ականատես եղանք` 10 տարի հաստատությունում ապրած քույր ու եղբայր, «Զատիկը» ցերեկային խնամքի կենտրոն վերափոխվելու կապակցությամբ տեղափոխվում էին այլ մանկատուն: Ու ոչ միայն երեխաներն էին լացում, այլև դաստիարակները…



Ձմեռ պապը կատարեց իր առաքելությունը` նախ բաժանեց երեխաների համար պատրաստած նվերները ու բացի այդ էլ տրամադրեց նրանց թուղթ ու գունավոր մատիտներ, որպեսզի երեխաները նամակ գրեն, թե ի՞նչ են ցանկանում տարվա ամենակախարդական գիշերը հենց նրանից նվեր ստանալ: Այս դեպքում Ձմեռ պապի դերակատարում կստանձնի «Հայփոստը» և գուցե երեխաներից շատերի երազանքը իրականություն դառնա:



Վերջում, երբ նամակները հանձնվեցին հասցեատիրոջը, վերջինս անկեղծ զարմանում էր, թե ինչ բարդ ցանկություններ ունեն այսօրվա երեխաները` էլ համակարգիչ ու «նոութբուք», էլ վերջին մոդելի Playstation ու անգամ միկրոֆոն, էլ բջջային ու լուսանկարչական ապարատ: Սակայն կային և այլ կարգի ցանկություններ, դրանք հատկապես գրառում էին «Զատիկում» ժամանակավոր խնամքի տակ գտնվող երեխաները, ում ծնողները ինչ-ինչ պատճառներով չէին կարող այս պահին խնամել իրենց երեխաներին:



Այդպես, 10-ամյա Էսմերալդան իր նամակում Ձմեռ պապից բացի համակարգչից, նաև խնդրել էր, որպեսզի «հայրիկս շուտ վերադառնա»: Պարզվեց, որ հայրը մեկնել էր Ռուսաստան ` խոպան, ու երեխային թողել հաստատությունում: Խոստացել էր, որ կվերադառնա Ամանորին, կվերցնի գեղեցկուհի դստերը ու նրանք միասին կդիմավորեն տոները…Էսմերալդան էլ սպասում էր` հույսը դնելով Ձմեռ պապու բարի կամքի վրա:

3-ամյա Արթուրը քնից արթնացավ տարօրինակ աղմուկից ու սենյակում հրմշտոցից (դե ամեն օր չէ, որ նման հյուր է լինում հաստատությունում), աչուկները բացեց ու զարմացավ` Ձմեռ պապը կռացել էր անկողնու վրա, շոյում իր գլուխն ու փորձում գտնել քնաթաթախ մանչուկի ձեռքերը, որպեսզի նվերը հանձնի նրան: Դեռևս լավ չհասկանալով, թե ինչ է կատարվում, բայց ուրախանալով կոնֆետներով լի տոպրակի գունեղությանը, Արթուրը ամաչելով գլուխը պահեց վերմակի տակ ու տակից սկսեց ծիկ ու վիկ անել: Դաստիարակչուհին ասաց, որ վերջինս այստեղ է ժամանակավոր, մինչև որոշվի նրա ճակատագիրը, բայց սկզբում իրենք հույս չունեին, որ երեխան ոչ միայն երբևէ կժպտա, ինչպես հիմա է ժպտում Ձմեռ պապիկի կատակներին, այլև ընդհանրապես կենդանի կմնա` չորս ամիս առաջ նրան բերել էին «Զատիկ» անմխիթար վիճակում, քանի որ մոր հետ փողոցում էր օրերն անցկացնում, թափառաշրջիկ էին….



Հաջորդ կանգառը «Մարի Իզմիրլյան» մանկատանն էր, որը ևս հունվարի 1-ից փոխում է իր պրոֆիլը և վերակազմավորվում, այստեղ նախատեսվում է իրականացնել կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 0-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Առաջինը Ձմեռ պապն այցելեց հատուկ կարիքներով երեխաների խումբ, այցելեց, նվերներ բաժանեց ու շատ հուզված դուրս եկավ սենյակից… Panorama.am-ի հետ զրույցում խմբի դաստիարակը նշեց, որ այստեղ ապրում են աուտիկ, մանկական ուղեղային կաթվածով, հեդրոցեֆալիայով, դաուն սինդրոմով, ինչպես նաև մտավոր ու հենաշարժողական խնդիրներով երեխաներ, որոնք հաճախում են օժանդակ դպրոց կամ սովորում ներառական համակարգում: Իսկ նրանցից մի քանիսի համար ուսուցիչները գալիս են հենց մանկատուն:



Այս երեխաները Ձմեռ պապից ոչինչ չխնդրեցին ու գրեթե ոտանավորներով նրան չուրախացրեցին, միայն մեկը արտասանեց: Բայց փոխարենը նրանք շատ ուրախացան նվերներին ու թեկուզ միայն այն ուշադրությանը, որ Ձմեռ պապն ու օտար մարդիկ իրենց նկատմամբ ցուցաբերեցին` թույլատրելով երեխաներին փարվել այս օտարների ոտքերին, բռնել նրանց ձեռքը ու բարձրանալ նրանց գիրկը:

Ձմեռ պապին հաճելիորեն զարմացրեցին այս հաստատության տարիքով մեծ խմբի երեխաները, որոնք բացի այլ նվերներից նաև «երջանկություն ու խաղաղություն» ուզեցին:



Երրորդ մանկատունը, որով ավարտվեց Ձմեռ պապի նախատոնական այցելությունների շարքը, Նորքի «Մանկան տունն» էր: Այս հաստատությունը աչքի ընկավ նրանով, որ երեքից միայն այստեղ ստացական կազմեցին, թե «Հայփոստն» ինչ նվերներ է բերել երեխաների համար և այդ ստացականը տրամադրեցին նաև ընկերությանը: Ի դեպ, ընկերությունից բացի երեխաների մոտ առատ ու բազմազան նվերներով այցի էին եկել նաև հայտնի ատամնաբուժական մի ցանցի աշխատակիցներ ևս:

Հ.Գ. Հայաստանյան մանկատներում խնամվում է 757 երեխա , նրանցից 514-ը հաշմանդամ են` 80-ը   0-3 տարեկան տարիքային խմբում են:

Նախորդիվ` 

Ա.Ասատրյան. Ամենակարևոր գործիքը որդեգրումն է…

Ունենք այն, ինչ ունենք` 6 պետական մանկատուն, 757 երեխա, նրանցից 514-ը հաշմանդամ (լուսանկարներ)

Կառավարությունը որոշեց` մանկատունը կվերափոխվի. Ի՞նչ է լինելու առողջ երեխաների հետ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}