Այս տարի արդեն ճանապարհատրանսպորտային պատահարներից 7 մարդ զոհվել է
2012-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2013 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, որից 11-ը՝ Երևան քաղաքում: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ պատահարների հետևանքով 7 մարդ զոհվել է, որից 1-ը՝ Երևան քաղաքում, 29-ը (որից 13-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ աղբյուրի, նույն ժամանակահատվածում Երևան քաղաքում հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) է տեղափոխվել 8 ավտոմեքենա, որից 2-ի վարորդների մոտ հայտնաբերվել է խմածության առկայություն, իսկ 6 վարորդների մոտ բացակայել են անհրաժեշտ փաստաթղթերը: