2012թ-ի դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.0% գնաճ
2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.0% գնաճ, ինչը հիմնականում մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 5.3-31.2% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 12-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.2% գնաճ, իսկ մեկում`5.0% գնանկում:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.3% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ` 31.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի` 39.3%, կաղամբի` 46.0%, վարունգի` 57.9%, կանաչ պղպեղի` 2 անգամ, սմբուկի`3.3 անգամ գնաճով: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կանաչ սոխի`2.7%, կարտոֆիլի` 4.9%, բողկի` 5.2%, սխտորի` 9.3%, խառը կանաչեղենի`17.0%, գլուխ սոխի` 20.5%, ծաղկակաղամբի` 23.8%, ճակնդեղի` 25.4%, գազարի`28.7% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 18.6-38.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում): Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 32.7 %-ով:
Մրգի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`5.3% գնաճ: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կիտրոնի գինն աճել է 1.0%-ով, ադամաթզինը`5.5%, խնձորինը`7.2%-ով, խաղողինը` 10.5%-ով, նռանը`19.0%-ով, տանձինը` 22.9%-ով, արքայանարնջինը`36.2%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է մանդարինի`17.1%, նարնջի`14.6% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի գներն աճել են 1.2-9.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում:
Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4.7%-ով:
Ձվի հանրապետական միջին գինը 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`գրանցվել է 3.8% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները