Աշխարհի ամենագեղեցիկ տոնածառերը գտնվում են Նյու Յորքում, Փարիզում, Միլանում և Կիևում
Աշխարհի ամենագեղեցիկ տոնածառերը համարվում են Նյու Յորքում, Փարիզում, Պրահայում, Միլանում, Ռիո դե Ժանեյրոյում և Կիևում տեղադրված տոնածառերը: Այս մասին տեղեկացնում է Mignews.com-ը:
Նյու Յորքի գլխավոր գեղեցկուհին ավանդաբար տեղադրվել է Ռոկֆելլեր կենտրոնում: 80 տարի շարունակ Նյու Յորքի բնակիչները գալիս են այստեղ, որպեսզի կրկին հրապուրվեն ամանորյա տոնածառի զարմանահրաշ զարդարանքներով: Այս տարի 24 մետրանոց անտառային գեղեցկուհին ծնունդով Նյու Ջերսիից է և զարդարված է Swarowski երեք մետրանոց աստղով և 25 հազար բյուրեղներով:
Swarowski-ի ևս մեկ գործ զարդարում է Փարիզի Galeries Lafayette հանրախանութի 21 մետրանոց տոնածառը, որը զարդարված է 120 բյուրեղներով:
Պրահայի քաղաքային գլխավոր տոնածառը տեղադրված է կենտրոնական հրապարակում. այն զարդարված է 36 հազար էլեկտրական լամպով, շղթաներով և հսկայական մեղրաբլիթե մարդուկներով:
Միլանի տոնածառը ավանդաբար զարդարում է Piazza del Duomo հրապարակը: Եթե նախորդ տարիներին Միլանի գլխավոր տոնածառը համարվում էր աշխարհում ամենաբարձրը` 50 մետր, ապա այս տարի միտումնավոր տեղաբնակները հրաժարվել են կտրել այդքան բարձր ծառ և այս տարի այն ընդամենը 20 մետր է:
Վեհապանծ գեղեցկուհին, որը ընդգրկվել է Գինեսի գրքում, համարվում է աշխարհում ամենամեծ լողացող տոնածառը, որն ունի 85 մետր բարձրություն և կշռում է 543 տոննա: Այն տեղադրված է Բրազիլիայի Ռոդրիգո դե Ֆրեյտաս ծովածոցում:
Կիևի կենտրոնական Մայդան Նեզալեժնոստիում (Անկախության հրապարակ) կանգնած է 34,8 մետր բարձությամբ հրաշալի գեղեցկուհին: 2013թ-ի ամանորյա եղևնին նախորդներից տարբերվում է իր գույներով, դիզայնով, լուսավորումով, լուսադիոդային խաղալիքներով և 3D էֆեկտով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները