Գյումրիում ամուսնալուծված կանայք զրկված են ալիմենտից (տեսանյութ)
Գյումրու տնակային ավաններում հաճախ են հանդիպում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող երիտասարդ միայնակ մայրերի: Նրանց շրջանում մեծ թիվ են կազմում այնպիսիք, որոնք վաղ տարիքում ամուսնացել են արտերկրում, հատկապես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների զավակների հետ և մեկնել են բնակվելու արտերկիր:
Սակայն նրանց համատեղ կյանքն ընդամենը մի քանի ամիս է տևել: Աղջիկներից շատերն առաջնեկի ծնվելուց հետո կամ հղիացած, տարաբնույթ պատճառերով բաժանվել և վերադարձել են հայրական տուն: Նրանցից շատերը չեն հասցրել անգամ պաշտոնական ձևակերպում տալ իրենց ամուսնություններին: Այդ իսկ պատճառով բազմաթիվ միայնակ մայրերի երեխաներին հայրություն ճանաչված չէ:
«Շիրակ կենտրոն»-ի ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ շատ երիտասարդ կանայք անպաշտպան են և ամուսիններից բաժանվելուց հետո նրանց երեխաները դրամական օգնություն կամ այսպես ասած «ալիմենտ» չեն ստանում:
Գյումրու տնակային ավաններից մեկում իր չորսամյա տղայի հետ բնակվում է նմանօրինակ ճակատագրի արժանացած միայնակ մայր, 27-ամյա Հասմիկը: Նրանք թեև ապրում են խոնավ և շարքից վաղուց դուրս եկած տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Մանրամասները՝ «Շիրակ կենտրոն»-ի տրամադրած տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա