Ամանորի գիշերը ցմահ դատապարտյալ է մահացել
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Ամանորի գիշերը մահացել է ցմահ դատապարտյալ, արդեն 22 տարի ազատազրկման մեջ գտնվող Մանուկ Սեմիրջյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունից: Վերջիններիս լուրը հայտնել է Մանուկի քույրը:
Ըստ նույն աղբյուրի, Մանուկը նորանկախ Հայաստանի առաջին մահապատժի դատապարտվածներից էր, դատապարտվել էր 1991 թ-ին՝ մեղադրվելով 2 և ավելի անձանց սպանության մեջ, մեղքն ընդունել էր: 20 տարի անց դիմել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, սակայն դատարանը մերժել էր:
Մանուկ Սեմերջյանի ստամոքսը բանտային պայմաններում պատժի կրման տարիներին մի քանի անգամ վիրահատվել էր: