Ամանորյա արկածներ. Ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ
Ամանորը ոչ միայն ուրախանալու և տոները ինչպես որ հարկն է նշելու առիթներ է ընձեռում, այլև լավ ժամանակահատված է իրագործելու խարդախ ծրագրերն ու ծրագրված հանցագործությունները:
Ֆլորիդայի ոստիկանությունը այս օրերին որոնում է գողություն կատարած մի տղամարդու, ով կողոպուտից հետո որոշել է քնել հանցագործության վայրում: Ընդ որում հանցագործը որոշել է հանգստանալ ոչ թե տանտերերի ննջարանում, այլ հյուրերի համար նախատեսված սենյակում… սակայն ժամանակին հեռացել:
Տանտերերը հայտնաբերել են թալանված տունը, երբ վերադարձել են սուրբծննդյան տոների արձակուրդից: Պարզել են, որ հանցագործն իր հետ տարել է տան սառնարանում եղած ողջ ուտելիքը, 500 հազար դոլարի ոսկյա զարդերը և մեկ շիշ Jack Daniels վիսկի: Բացի այս, նա նաև վերցրել է «Կադիլակի» բանալիները, սակայն անհայտ պատճառով ավտոմեքենան թողել ճանապարհի վրա:
Իսկ ահա Փարիզի Apple Store խանութի թալանողները թերևս ավելի հեռահար ծրագրեր էին մշակել ու որոշել այս հանցագործությունով լուծել ամանորյա նվերների բարդ խնդիրը: Դեկտեմբերի 31-ին ժամը 21.00-ի մոտակայքում անհայտ անձինք թալանել են համաշխարհային համբավ ունեցող այս ընկերության խանութը՝ իրենց հետ տանելով շուրջ 1 մլն եվրոյի ապրանք:
Ինչպես պարզել են ոստիկանները, հանցագործները չորսն են եղել, նրանք ներխուժել են խանութ, իսկ գողոնը իրենց հետ տարել միկրոավտոբուսով: Հավանաբար հանցագործները նախօրոք էին ծրագրել իրենց գործողությունները՝ վստահ լինելով, որ այդ ժամին ոստիկանների մեծամասնությունը զբաղված է Ելիսեյան դաշտերում հերթապահելով:
«Բոց» իրավիճակ է ստեղծվել նաև Ակտաու քաղաքում, որտեղ ամանորյա գիշերը, անմիջապես ժամը 12-ին ամբողջությամբ այրվել է քաղաքային տոնածառը: Վկաների խոսքով՝ տոնածառը այրվել է երկու րոպեի ընթացքում: Բարեբախտաբար տուժածներ չկան, միայն ակտաուցի երեխաներն են մնացել առանց գունեղ տոնածառի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում