Հայ երիտասարդ գործարարի ինտերնետ նախագիծը կարող է ճանաչվել լավագույնը Եվրոպայում
Հայ երիտասարդ գործարար Մարտին Ավետիսյանի ստեղծած iMall.eu էլեկտրոնային առևտրի սոցիալական ցանցը Եվրոպայի ամենահեղինակավոր The Europas մրցանակաբաշխությունում գրավել է առաջատար դիրքեր՝ ամբողջ աշխարհից ավելի քան 600 այլ մասնակիցներից այս պահի դրությամբ տեղ գրավելով լավագույն հնգյակում: iMall.eu նախագծի հանրային կապերի պատասխանատու Հայկ Հովհաննիսյանի հաղորդմամբ, մրցույթը դեռ ընթացքում է, և մրցանակաբաշխության արդյունքները ամփոփվելու են հունվարի 11-ին: iMall.eu-ն ինտերնետային առևտրի սոցիալական ցանցը, որը հիմնադրվել է 2012 թվականի հունիսին, ներկայացնում է եվրոպական շոպինգի և ոճային հնարավորությունները Ռուսաստանում և Եվրասիայի երկրներում: iMall.eu ցանցի հիմնադիր և հաջողակ ներդրող Մարտին Ավետիսյանը աշխատում է Երևանում, Լոնդոնում և Մոսկվայում:
iMall.eu ցանցը իր տեսակի մեջ առաջին ինտերնետային նախագիծն է, որը Եվրոպական շոպինգի և մոդայի ամենավերջին զարգացման ուղղությունները ինտերնետի միջոցով հասանելի է դարձնում Ռուսաստանի և այլ Եվրասիական շուկաների հաճախորդների համար: Ավելի քան 500 համաշխարհային բրենդերի կողմից 10 միլիոն ապրանքատեսակ ներկայացնող ցանցը ի մի է բերում այնպիսի հեղինակավոր դիզայներների ստուդիաներ, ինչպիսին են՝ Alexander McQueen, Burberry, Christian Louboutin, Gucci, Prada, Valentino, Yves Saint Laurent: Հնարավոր է նաև ինտերնետային առևտուրը Harrods, Selfridges, Bloomingdales, Fifth Saks Avenue պես հեղինակավոր առևտրային կենտրոններից ուղղակիորեն: Դյուրին է դարցված նաև Միլանից, Լոնդոնից, Փարիզից և մոդայի այլ մայրաքաղաքներից ապրանքատեսակների ուղղակի առաքումը պատվիրատուին: iMall.eu ցանցն արդեն իսկ գործում է 12 երկրներում. ցանցի օգտագործողները կարող են միանալ նորաձևության տարբեր օնլայն համայնքների, խորհուրդ հարցնել հայտնի բլոգերներից և նորաձևության մասնագետներից, որոնք պատրաստ կլինեն նորաձևության և շքեղության աշխարհի ամենավերջին զարգացումների ուղղությամբ խորհուրդներ և ուղղություններ տալու: iMall.eu-ն ձգտում է դառնալ Եվրասիական շուկաներում Եվրոպական նորաձևության վերջին զարգացումներին ծանոթանալու հիմնական հարթակ:
iMall.eu ցանցը ստեղծել է հայ երիտասարդ գործարար Մարտին Ավետիսյանը, որը ծնվել և մեծացել է Երևանում, ավարտել Երևանի Պետական և Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանները, որից հետո հաջող կարիերա է ունեցել ներդրումային ոլորտում: iMall.eu-ն հայ գործարարի կողմից ստեղծած առաջին ինտերնետային ընկերությունն է, որը կարող է հաղթանակել Europas հեղինակավոր մրցանակաբաշխությունում:
ՙԴարձնենք հայ բիզնեսը Եվրոպայում առաջինը՝ ՁԵՐ ձայնը որոշում է ամեն ինչ: Մինչև 2013 թվականի հունվարի 11-ը քվեարկեք հասցեով և տարածեք այս հղումը Ձեր ընկերների շրջանակում՚,-հորդորում է նախագծի հանրային կապերի պատասխանատուն: