Կիմ Չեն Ինը Կորեայի երեխաներին կոնֆետ է բաժանել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարգադրել է իր ծննդյան օրվա կապակցությամբ մինչև 10 տարեկան յուրաքանչյուր երեխայի 1-ական կիլոգրամ կոնֆետ տալ:Այսպիսով նա շարունակել է իր նախորդների ավանդույթը, հաղորդում է Ֆրանս Պրեսը:
Կիմի հրամանով կոնֆետների բաժանման համար ավիացիա է օգտագործվել, որպեսզի յուրաքանչյուր երեխա նվերը ժամանակին ստանա:Երկրի առաջնորդի ծննդյան օրվա առթիվ քաղցրեղենի բաժանման ավանդույթը 1980 թվականին հիմնել է Կիմ Չեն Ինի պապը` Կիմ Իր Սենը: Նրա մահվանից հետո 1994 թվականին ավանդույթը պահպանել է նրա որդին և ժառանգորդը` Կիմ Չեն Իրը:Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ինի ծննդյան օրը նշվում է հունվարի 8-ին:Սակայն նրա ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ:Տարբեր աղբյուրներ նշում են 1982,1983 և 1984 թվականները: