Գտել են Մատիսի 25 տարի առաջ գողացված կտավը
Անրի Մատիսի «Այգի» կտավը, որ գողացվել էր Ստոկհոլմի թանգարանից, հայտնաբերվել է 25 տարի անց, հաղորդում է Բի- Բի-Սի-ն: Աշխատանքը գնահատում են մոտ 1 միլիոն դոլար: Կտավը գողացել էին 1987 թվականի մայիսի 11-ի վաղ առավոտյան:
25 տարի կտավի գտնվելու վայրը անհայտ է եղել: Գողերն առաջարկել են թանգարանին նկարը գնել ոչ համարժեք գնով: Սակայն փորձագետներից մեկը խորհուրդ է տվել չվճարել փրկագինը: Նրա խոսքով, Մատիսի կտավն իրական գին չունի, նա չափազանց հայտնի հեղինակ է ու անհնար է կտավը վաճառել բաց շուկայում: Կտավը հայտնվել է այն ժամանակ, երբ ոմն լեհ կոլեկցիոներն այն փորձել է վաճառել բրիտանացի արտ-դիլերին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում