Համայն Ռուսիո Պատրիարքը կոչ է արել ռուսերին երեխաներ որդեգրել
Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը սուրբծննդյան հեռուստաուղերձում կոչ է արել ռուսներին որդեգրել երեխաներ և հայատարել է, որ երկրում չպետք է մնա որբ:
Նշենք, որ հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել այն օրենքը, որով արգելվում է Ամերիկայի քաղաքացիներին երեխաներ որդեգրել Ռուսաստանից:
Պատրիարքն ասել է. «Սուրբ ծննդյան տոնի առիթով ես ցանկանոմ են դիմել խնդրանքով նրանց, ովքեր կարող են իրենց կյանքում կարևոր քայլ կատարել ու երեխա որդեգրել: Արեք այդ քայլը: Մեր երկրում չպետք է որբ լինի»:
Պատրիարք Կիրիլը նաև հիշեցրել է, որ Քրիստոսի ծնունդը մարդիկ ընկալում են տարբեր կերպ` ինչ-որ մեկը ուրախությամբ և հույսով, ինչպես արևելյան մոգերն ու բեթղեհեմյան հովիվները, իսկ ոմանք որպես սպառնալիք իրենց հարմարավետությանն ու մեղսավոր կեսնակերպին:
Նշենք, որ ողջ աշխարհի կաթոլիկները՝ ավելի քան մեկ միլիարդ մարդ, Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, Հայաստանում նշվում է հունվարի 6-ին, իսկ Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և Երուսաղեմում` հունվարի 7-ին:
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները