Աշոտյանը ուսանողներին հորդորում է զերծ մնալ օրինազանց ճանապարհներից
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս օրերին բուհերում կիսամյակային քննություն հանձնող ուսանողներին խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնախաբեությամբ:
«Հայաստանի բուհերում մեկնարկել են կիսամյակային քննությունները: Բոլոր ուսանողներին մաղթում եմ բարձր առաջադիմություն և սեփական քրտինքով ու գիտելիքներով վաստակած գնահատականներ:
Հորդորում եմ զերծ մնալ քննություն ստանալու «այլընտրանքային» և օրինազանց ճանապարհներից, անգամ եթե դրանք երբեմն ուրվագծվում են և թվում գայթակղիչ:
Հիշեք, խնդրում եմ, որ կոռուպցիայից պակաս չարիք չէ նաև ինքնախաբեությունը:
Ձեր զենքը և ապագայում բարեկեցության բացառիկ երաշխիքը ձեր գիտելիքն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան