Այսօր կորոշվի 8 թեկնածուների ճակատագիրը
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի է ունենալու նիստ, որի ընթացքում քննարկվելու է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում գրանցվելու համար թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ԿԸՀ պաշտոնական կայքէջից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս ծանուցումն ուղարկել է փաստաթղթերը լիարժեք չներկայացրած 8 թեկնածուներին: Նրանք են՝
Տարոն Կոլյայի Աբրահամյանը
Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը
Ռուբեն Լևի Այվազյանը
Մհեր Արամայիսի Հայրապետյանը
Արամ Սերգեյի Հարությունյանը
Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը
Պավլիկ Վասպուրի Սարգսյանը
Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 8 թեկնածուներ, որոնք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը լիարժեք չեն ներկայացրել, չգրանցվելու ռիսկի տակ են. նրանք չեն վճարել Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն ընտրական գրավը:
Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ առաջադրման փաստաթղթերը Ընտրական օրենսգրքի համաձայն ամբողջական, այսինքն ընտրագրավի մասին անդորրագիրը ներառյալ, ներկայացրել են միայն 7 թեկնածուներ: Այդ թեկնածուներն են՝ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը, Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և գործող նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: