Գարեգին Բ-ն առաջարկել է Փաշազադեին հանդիպել Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն առաջարկել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին հանդիպել Արցախում` սահմանի վրա: Այս մասին Panorama.am–ին հայտնեց Մայր աթոռ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«2011 թ. նոյեմբերին Երևանում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպման ժամանակ առաջարկ եղել է` հաջորդ հանդիպումը ոչ թե կազմակերպել որևէ այլ երկրում, այլ ուղղակի սահմանի վրա: Առաջարկը ողջունեցին կողմերը, սակայն այս առնչությամբ որևէ հստակ պայմանավորվածություն ձեռք չբերվեց:
Նշեմ, որ օրեր առաջ Վրաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վրաստանում այցով գտնվող Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին փոխանցեց վերստին նշյալ առաջարկը` հանդիպելու Արցախում` սահմանի վրա` մասնակցությամբ երկու կողմերի մտավորականության ներկայացուցիչների»,-փոխանցեց Տեր Վահրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան