Խուլիո Իգլեսիասը ելույթ է ունենալու Երևանում. «Հայերը իրեն շատ են սիրում»
Հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը համաշխարհային համերգաշարի ընթացքում մարտի 18-ին ելույթ է ունենալու Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան «Global art» և հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները:
«Նա որոշել է Հայաստանում ելույթ ունենալ, քանի որ շատ հայ ընկերներ ունի, որոնք նրան ասել են, որ հայերը իրեն շատ են սիրում: Նրա մենեջմենթը մեզ հետ կապվեց, մենք էլ ասացինք նույնը»,- ասաց Ա. Ծատուրյանը:
Երգչի համաշխարհային համերգաշարի մեկնարկը տրվելու է փետրվարի 24-ից` Գվատեմալայից, այնուհետև` ՌԴ, Ուկրաինա, Արաբական Միացյալ էմիրություններ, Ֆիլիպիններ, Կորեա, Չինաստան, Սինգապուր, Թայվան, Իսպանիա: