Լեմպարդը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի ծառայություններով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն ավելի վաղ հերքել է այն տեղեկատվությունը, որ Լեմպարդը կարող է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում: Իսկ ամռանը կլրանա 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ: Շատ հավանական է, որ Ֆերգյուսոնը, ով Լեմպարդի խաղի մեծ երկրպագու է, չի հրաժարվի թիմը փորձառու ֆուտբոլիստով համալրելու մտքից:
2001 թ. «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն փորձել է գնել Լեմպարդին` «Վեստ Հեմից», սակայն այն ժամանակ ֆուտբոլիստն ընտրեց «Չելսին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են