Երևանում անշարժ գույքի գները նվազել են, իսկ մարզերում՝ աճել
2012թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 155543 դրամի գործարքներ, որոնց քանակը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.2%-ով: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-նոյեմբերին անշարժ գույքի օտարման գործարքների 39.6%-ն արձանագրվել է Երևանում, իսկ օտարված անշարժ գույքի 37.7%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններն են:
2012թ. հունվար-նոյեմբերին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 2.6%-ով: 2012թ-ի հունվար-նոյեմբերին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները նվազել են 9.8%-ով, իսկ 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2011թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0.3%-ով:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա հունվար-նոյեմբերին վաճառվել են բազմաբնակարան շենքերի 3930 բնակարաններ, որոնք քանակը 2011թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.8%-ով, իսկ գներն աճել են 3.5%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները