Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` այդ երկրի տարածքում արձանագրվել են ստորգետնյա ցնցումներ: Բայց նախնական տեղեկությունների համաձայն` մարդկային և նյութական կորուստներ չկան:
Բողազիչի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն` Թուրքիայի Ադիյաման նահանգի Թութ շրջանում այսօր վաղ առավոտյան տեղի են ունեցել 4.4. ապա նաև 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժներ:
Նշենք, որ Ադիյաման նահանգը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելյան մասում` պատմական Հայաստանի տարածքում: Նույնանուն քաղաք է եղել Արևմտյան Հայաստանում: