Վլադիմիր Կազիմիրով. Ռազմական գործողությունների վերսկսումը կործանարար կլինի Ադրբեջանի համար

 «Regnum» լրատվական գործակալությունը հրապարակել է ԵԱՀԿ ՄԽ նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հեղինակային հոդվածը` ի պատասխան ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովի` «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ԼՂ հակամարտության վերաբերյալ արված մի շարք շեշտադրումների:

Նշենք, որ Ա. Սկակովը «Regnum»-ին տված հարցազրույցում մասնավորապես նշել է, որ ԼՂ-ի վրա հարձակման վերաբերյալ որոշումը Բաքվում արդեն ընդունվել է և հիմնական հարցը հարվածի համար ընտրվելիք ժամանակն է:

Իր հոդվածում Ա. Կազիմիրովը մասնավորապես նշել է .«Հեղինակի նման մտահոգությունը հիմնականում հիմնված է տարածշրջանում իրավիճակի ապակայունացման` Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Արդյոք խիստ պարզեցված չէ՞ ԼՂ-ի հարցում Բաքվի նոր մոտեցումը սույն հանգամանքով պայմանավորելու մոտեցումը: Այս հարցում ենթադրություններ անելը անշնորհակալ գործ է:

Վաղուց հայտնի է, որ կողմերի իրարամերժ դիրքորոշումների, ինչպես նաև ձգձգվող և ցածր արդյունավետությամբ բանակցությունների հիմնական պատճառը կողմերի` միմյանց նկատմամբ տիրող խորը անվստահությունն է, իսկ պատերազմի վերսկսման հնարավորությունը միայն խորացնում է ստեղծված բարդ իրավիճակը: Բաքուն, չնայած հսկայական ռազմական ծախսերին և այդ ամենով պայմանավորված իր հզորության մասին պարծենկոտ հայտարարություններին, ունի բավական լուրջ պատճառներ կասկածել ուժի միջոցով հակամարտությունը լուծելու որոշման արդյունքներին: Այն ժամանակ նույնպես (հեղինակը նկատի ունի Արցախյան գոյամարտի տարիները` 1991-1994 թթ) Ադրբեջանի հնարավորությունները շատ ավելի մեծ էին քան հայերինը: Հիմնական գաղտնիքը վերջինիս օգտագործման մեջ է: Մինչև հիմա հիշում եմ գրավված տասնյակ տանկերն ու զրահամեքենաները, որոնք պայքարում էին իրենց նախկին տերերի դեմ: Նոմինալ հզորությունն այն ժամանակ թույլ չտեվեց Բաքվին դադարեցնել ռազմական գործողությունները և իր ենթակայության տակ պահպանել լայնածավալ տարածքներ: Փաստ է, որ նախկին սխալների վերլուծման փոխարեն այստեղ կրկին իշխում է պոռոտախոսական մթնոլորտը: Ադրբեջանցիներին նյարդայնացնում է հայերի կողմից յոթ շրջաններին տիրելու փաստը, ինչն, իր հերթին, վերջիններիս տալիս է գործելու բավականին լուրջ շարժառիթներ: Այնուամենայիվ հայերի մոտ գոյության համար պայքարի շարժառիթները շատ ավել ուժեղ են: Հայերի կողմից ամրացված պաշտպանական գծի անցումը կպահանջի բավարար քանակությամբ ժամանակ, ինչպես նաև զոհեր: Լեռնային զանգվածներին մոտենալը ևս կառաջացնի նոր խոչնդոտներ: Բաքուն չի կարող ակնկալել կայծակնային պատերազմ ` բլիցկրիգ, ինչը իր հերթին բավարար ժամանակ է տրամադրում միջազգային միջամտության համար:

Միջազգային քաղաքականության տեսանկյունից, ինչպիսի պատճառաբանություններ որ չունենա պատերազմի վերսկսումը, Բաքվի մեղքը կլինի անբեկանելի: Վերջինիս հիմնական փաստարկը` Ադրբեջանի շրջանների բռնագավումը վաղուց արժեզրկվել է: Բռնագրավման ընդլայնումը հանդիսանում է Բաքվի ղեկավարության կողմից պատերազմի ձգձգման և հաղթանակի ետևից անարդյունք վազքի ուղղակի պատճառ: Բռնագրավվման սույն շարժառիթները չեն ընդունում միայն նրանք, ովքեր չեն ցանկանում ընդունել դրանք: Իրենց հերթին տարածքների վերադարձը արգելակվում է Բաքվի կողմից ` Ղարաբաղին խաղաղություն երաշխավորելու ցանկության բացակայությամբ:

Պետք չէ մոռանալ, որ 1994 թ. մայիսի 12-ին կնքված զինադադարը անժամկետ է` այսինքն` պահպանում է իր իրավաբանական ուժը առ այսօր: Հեյդար Ալիևը հանգել էր այն տեսակետին, որ խնդիրը պետք է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով: Այդ նրա ժառանգը հետագայում խոսք բացեց այն մասին որ ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ նրա առաջին փուլը: Կան հիմնահարցեր, որոնք սպասում են իրենց լուծմանը շատ ավելի երկար ժամանակ, օրինակ` Կիպրոսի հիմնահարցը:

Զինադադարի խախտումը կքննադատվի բազմաթիվ երկրների կողմից: Քննադատությունների շարքին կհավելվեն բազմաթիվ այլ փաստեր. Բաքվի` շփման գծից զորքերի հեռացման հարցումից, ուժի կիրառման վերաբերյալ պայմանագիր ստորագրելուց հրաժարվելը, ինչպես նաև 1995 թ. փետրվարի 6-ին ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանագրին հետևելու, առաջնային գծից դիպուկահարներին հեռացնելու, սահմանային միջադեպերը հետաքննելուց հրաժարվելու Ադրբեջանի քաղաքականությունը: Ոչ մի դեպքում չեն մոռանա նաև Ռամիլ Սաֆարովի հերոսացման հետ կապված Ի. Ալիևի թմի անփառունակ սայթաքումը:

Որպես հակակշիռ կհիշեցվի Ադրբեջանի ՊՆ նախարարի 1994 թ. օգոստոսի 28-ի հրամանը, վերջինիս` հրադադարի ռեժիմը խախտող գործողություններից հրաժարման վերաբերյալ կոչը, ինչպես նաև ռեժիմի ամրապնդման և նրա խախտման մեջ մեղավոր անձանց համապատասխան պատժի ենթարկելու կարգադրությունները: Պարզ է, որ ավելի քան 20 տարի հետո ևս Բաքուն ի զորու չէ իրականացնել այս ամենը: Ադրբեջանի համար ոչ բարենպաստ իրավիճակ կստեղծվի նաև միջազգաին կազմակերպություններում: Գործնականում կմերժվի ԵԱՀԿ-ի խաղաղարար դերը, սակայն ՄԽ համանախագահները իրենց հերթին կքննադատեն ռազմական գործողութունների վերսկսումը: Առավել կոշտ կարող է լինել Մոսկվայի դիրքորոշումը, որը մեծ ավանդ ունի 1994 թ-ի զինադադարի կնքման մեջ: Կխափանվի ԵԽ առջև Ադրբեջանի կողմից ստանձնած ` խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորությունը:

Անպայման կհիշեն նաև այն, որ Բաքուն 1993-1994 թթ. երկար ժամանակ չէր իրականացնում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը: Դրանք չեն թողնում ռազմական գործողությունների վերսկսման որևէ հնարավորություն: Բավականին հավանական է ռազմական գործողությունները անմիջապես դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ ԱԽ- կողմից նոր բանաձևի ընդունումը:

Հզոր պետությունների և միջազգային կառույցների ճնշումը կստիպի Բաքվին դադարեցնել հարձակումը: Դեպքերի նման զարգացումը Ադրբեջանը բավականին ցավող կընդունի ` նամանավանդ այն պարագայում, որ ճակատում նույնպես հազիվ թե հասնի լուրջ հաջողությունների:

Սակայն դա ամենը չէ: Նավթի և գազի շնորհիվ բարգավաճող Իհլամ Ալիևի կլանին այդքան էլ դուր չի գալիս ներկայիս բարգավաճումը հանքային հանածոներ մատակարարման դադարեցումներով և մի շարք շուկաների կորստով փոխու հեռանկարը: Շատ ավելի հարմար է հնչեցնել բանավոր սպառնալիքներ, ամեն կերպ ներկայանալ որպես գերհայրենասերներ, քան թե իրականում վտանգել սեփական անթոռներն ու եկամուտները:

Բաքվի ռազմական հռետորաբանությունը ծառայում է նաև սեփական ժողովրդին խափելու իշխանությունների ցանկություններին: Սա հանելուկների ոչ ամբողջական այն ցուցակն է, որոնք ստիպված կլինի լուծել պաշտոնական Բաքուն ռազմական գործողությունների վերսկսման դեպքում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}