Հասարակություն 14:50 09/01/2013

«Die Presse». Արժանապատվության, հպարտության ու ցավի իմպրովիզացիաները Հայաստանում

«Die Presse»-ի լրագրող Դույգու Օզքանն այցելել է Հայաստանը, այնուհետև «Die Presse» թերթում ներկայացրել է Հայաստան կատարած ճամփորդությունից ստացած տպավորությունները:

Կարոտը, թախիծը և գեղեցկությունն էին ուղեկցում մեզ աշխարհում առաջին քրիստոնեական երկրում:

Իմպրովիզացիան առանցքային բառ է: Եթե հայերն ինչ-որ հարցում իսկապես գերիշխում են, ապա դա իմպրովիզացիա անելն է: Բուսական կերակուր, երբ հյուրերի համար միս է պատրաստվա՞ծ: Խնդիր չկա: Տևում է մի քանի րոպե: Ափսեի մեջ, որը հետո հայտնվում է սեղանին, տապակվում է վայրի սպանախը, գումարած` բարակ հացի բլիթներն` անմիջապես վառարանից: Ժամանակ առ ժամանակ սակայն անհրաժեշտ է միս ուտել` կախված մատուցման ձևից:

Վարդագույն տուֆից խորհրդային շքեղությամբ կառուցված Երևանում երեկո է: Մինչ սպանախը մեր ստամոքսներում գռմռում է, մենք ուղղություն ենք վերցնում դեպի քաղաքի կենտրոնում գտնվող Հանրապետության հրապարակ: Այստեղ ու հարևան փողոցներում կյանքը եռում է: Մանկասայլակներով ընտանիքներ, գեղասահորդներ, գունագեղ փայլող վերնազգեստներով ու էլ ավելի գունեղ հեռախոսներով երիտասարդներ, բոլորը հրապարակով վեր ու վար են անում, իսկ այդ ընթացքում հետին պլանում,  Մրայա Քերիի երգի հնչյունների ներքո ցայտում են շատրվանները:

Հայաստան այցելողներն ինչ սպասումներ կարող են ունենալ Երևանից. Հայաստանի մայրաքաղաքը զարմանալիորեն երիտասարդ է, զարմանալիորեն բաց, զարմանալիորեն հարմարավետ: Ընդամենը վերջերս Երևանում ջրամատակարարումը նորմավորված չէր. երկու ժամ առավոտյան, երկու ժամ երեկոյան: Ջրատար մայրուղիների բացակայության պատճառով ջուր չկար: Երեք տարի շարունակ Երևանում չի եղել լույս ու գազ, մինչև որ ուղիները 2000 թվականին հիմնավորապես նորոգվեցին: Մարդիկ պարզապես իմպրովիզ էին անում: Լիլիա Հարությունյանը ով մեզ ուղեկցում էր նույնպես կդիմի իմպրովիզացիայի, եթե ամենն այսքան լավ կազմակերպված չլինի: Շքեղ հագնված գիդն ուղեկցում էր մեզ հայաստանյան ճանապարհորդության ընթացքում, որի ժամանակ շեշտը դնում էր կառուցված եկեղեցիների ու վանքերի վրա: Նախկինում զբոսաշրջիկների հետ Լիլիան վտանգավոր ծածկույթով ու ոլորապտույտ ճանապարհների փոսերն էր շրջանցում: Այսօր արտերկրի հայերի ֆինանսական աջակցության շնորհիվ ճանապարհները բարեկարգվել են: Այդ բառակապակցությունը` փող և սփյուռքահայ, մենք Լիլիայից հաճախ ենք լսելու: ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում ապրող հայերը ավտոմայրուղիներ են կառուցում, Երևանում մշակութային միջոցառումներ են կազմակերպում, վերականգնում են եկեղեցիները:

Հարց է ծագում` որքան փխրուն կլիներ այս երկիրն առանց հայկական Սփյուռքի բարի կամքի: Այս հարցին պատասխանելը դժվար չէ: Հայաստանը որպես պետությունը չափազանց երիտասարդ է (հիմնադրվել է 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո), սակայն ծագման հպարտությունը վերջինը չէ: Դա հասկանալու համար բավական է այցելել Երևանում դատարկ բլրի վրա գտնվող Ցեղասպանության թանգարան: Ինքը թանգարանը գտնվում է գետնի տակ, շարժական նկարներում ու փաստաթղթերում ներկայացվում են 1915-16թթ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած իրադարձությունները: Հազիվ թե գտնվի որևէ հայ, ում ընտանիքը ցեղասպանությունից չի տուժել: Ցավը, ինչպես նաև փաստը, որ Թուրքիան չի ընդունում պատմական իրադարձությունը, ամրապնդել են հավաքական հիշողությունը:

Առաջին քրիստոնյա երկիրը

Հաջորդ օրը Լիլիան հավաքում է մեզ, մեկնում ենք Երևանից հարավ գտնվող Խոր Վիրապ վանական համալիր: Այստեղ երրորդ դարում Գրիգոր Լուսավորիչը Տրդատ Երրորդ թագավորի կողմից բանտարկվել է օձերի ու կարիճների մոտ: Գրիգորը ապրեց անձավում, իսկ ավելի ուշ թագավորին բուժեց հիվանդությունից, որից հետո թագավորը մկրտեց, ու պատմության մեջ առաջին երկիրը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեց: Վանքի շուրջ ոչինչ չկա` միայն լերկ բլուրներ ու լեռներ, միայն երկինք: Եվ մենք պետք է հիանանք այդ տեսարանով ու երկրում առկա բազմաթիվ այլ եկեղեցիներով:

Խոր Վիրապ վանքի տարածքից` բարձր ցանկապատից այն կողմ, հասանելիության աստիճանի երևում է Արարատ լեռը: Ցանկապատով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, որը միֆական ալեհեր հինգ հազար մետրանոց լեռանը թողնում է թուրքական կողմում, ինչն ուժեղացնում է հայերի կարոտը: Արարատ լեռը, որի վրա հանգրվանել է Նոյյան տապանը, հայերի համար հոգևոր նշանակություն ունի: Չկա մի բանաստեղծ, որ գրած չլինի Արարատի մասին, չկա մի նկարիչ, որ պատկերած չլինի լեռը: Չկա մի բնակարան, որտեղ կախված չլինի լեռան պատկերը: Արարատի տեսարանը վանքին մելանխոլիկ մթնոլորտ է հաղորդում: Լիլիան պատմեց, որ շատ հայեր Թուրքիայի հետ առևտրական հարաբերությունների մեջ են. օրինակ` նրանք տեսքտիլ արտադրանքը գնում են Ստամբուլում, որպեսզի վաճառեն հայրենիքում: Քանի որ երկու երկրների միջև սահմանը փակ է, ցամաքային հաղորդակցությունը շատ բարդ է` սկզբից Հայաստանից Վրաստան, այնուհետև` Թուրքիա, ապա` հետդարձ նույն երթուղով: Ձանձրալի է:

Մենք այցելում ենք Էջմիածին` Հայաստանյայց եկեղեցու առաջնորդ Կաթողիկոսի նստավայր, ու մասնակցում ենք պատարագի: Տաճարը լեփ-լեցուն է, օդում ծանր կախված է խունկի հոտը, շատ շոգ է, միաժամանակ` ակնածանք կա: Այս այցելությունը տարբերվում է մյուս եկեղեցիներից: 13-րդ դարի Նորավանքը, 10-րդ դարի Սանահինը, ինչպես նաև 10-րդ դարի Հաղպատի և բազմաթիվ այլ վանքեր միայն երբեմն-երբեմն են ակտիվ: Վանքերի սրահներում հոգևորականներ են թաղված, և այցելուները պետք է անցնեն տապանաքարերի արանքով: Բայց Լիլիան վստահ է. այսկերպ հոգևորականները հավատացյալներին ցուցադրում են, որ իրենք իրենց ծառաներն են անգամ մահից հետո և գտնվում են ոչ թե իրենցից վեր, այլ` ներքև:
Հատկապես տպավորում է երկրի հյուսիսում Լոռվա մարզում գտնվող Սանահինի վանքը: Վանքին շրջապատող լեռները հանկարծակի կարոտախտ են առաջացնում: Այն աստիճան գեղեցիկ է, որ ցանկություն է առաջանում այնտեղ ավելի երկար մնալ, այլ ոչ ծրագրած մեկ ժամվա չափ: Անգամ հարավ-արևելքում գտնվող անկենդան, տեղ-տեղ կանաչ բուսականությունից կոտրտված կավաքարից լանջերով Սելիմի լեռնանցքով ճամփորդությունն է տպավորիչ: Այստեղով անցել է մետաքսի ճանապարհը, ինչպես վկայում է Սելիմի լեռնանցքում լավ պահպանված քարվանսարան: Բայց մեր քարավանը պետք է շարունակի ճանապարհը: Լիլիանը խումբը միշտ միասին է պահում, վերջապես մենք պետք է միշտ աղմկող ու ամեն խոտի մոտ լուսանկարվող իտալացի զբոսաշրջիների խմբից առաջ հասնենք նպատակակետին:

Երկնագույն մարգարիտը

Փոքր ֆերմերները ճանապարհներին գազար ու լոլիկներ են վաճառում: Գազարը քաղցր է, լոլիկները` ինչպես լոլիկը: Ու մենք ձգտում ենք հասնել երկրի արևելքում գտնվող Սևանա լճին, որը հայտնի է նաև «Երկնագույն մարգարիտ» անվամբ: Իրականում դա չափազանցություն չէ. փիրուզագույնը գրեթե կուրացնում է աչքերդ: Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա գտնվող լճի երկայնքով ուղևորությունը ոչ վաղ անցյալի հետաքրքիր վկայություններ է ցուցադրում. ամառանոցներ ու հյուրանոցներ, բոլորը կիսակառույց, որովհետև դրանք ավարտին հասցնելուն խանգարել է Խորհրդային Միության փլուզումը: Շուրջ բոլորը լքված վերամբարձ կռունկներ են կանգնած, ով գիտե` դեռ որքան կկանգնեն: Հայաստանում ճանապարհորդողները, բացառությամբ տեղաբնակների համար նախատեսված մի քանի թեժ կետերի, լիճը կարող են ինքնուրույն վայելել:
Զբոսաշրջիկները մշտապես գտնվում են հայերի անվտանգ սևեռուն ուշադրության ներքո: Հայերը նրանց հետաքրքրված կհարցնեն, թե որքան դուր եկավ նրանց իրենց երկիրը: Արդյոք իրենք կարո՞ղ են նրանց համար որևէ բան անել: Որևէ ցանկություն անհնարին լինել չի կարող: Նրանք կարող են իմպրովիզացիա անել:

04.01.2013, Die Presse, Դույգու Օզքան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}