«Նախագահի թեթև քաշային թեկնածուները նույնիսկ մեկ տոկոս ձայն չեն հավաքի»
Նախագահի թեթև քաշային թեկնածուները` էպոսագետը, կարատեիստը և այլն, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, փետրվարյան ընտրություններում նույնիսկ մեկ տոկոս չեն հավաքի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դասական քաղաքական գործիչ է, հույս ունի անցնել երկրորդ փուլ, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կհավաքի 50 տոկոսից պակաս, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ մնացած թիվը պետք է բաժին հասնի կամ Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Հրանտ Բագրատյանին` սրանք են համեմատած ուժեղ թեկնածուները: Այս վստահությունը սոցիոլոգը ներկայացրեց լրագրողներին այսօրվա ասուլիսում:
«Հարցումների տվյալները ցույց տվեցին, որ երկրորդ փուլը բացառվում է… թեև տեսականորեն այն, իհարկե, հնարավոր է, բայց Ր. Հովհաննիսյանն ու Հ. Բագրատյանը շատ ուժեղ կազմակերպչական աշխատանք պետք է տանեն: Իսկ բացի այս կա նաև թեկնածուների ճանաչելիության խնդիր` Սերժ Սարգսյանը այս իմաստով թեկնածուների շրջանում բացարձակ լիդեր է»,-նշեց Ա.Ադիբեկյանը: