Ինչ պատասխան է տալու Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն հավատացողներին
«Առավոտ» թերթի հետ զրույցում ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, խոսելով առաջիկա ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի չմասնակցության մասին, ասել է. «Իսկ ի՞նչ պատասխան պետք է տա առաջին նախագահն այն մասսաներին, որոնք իրեն հավատացել են և, ցավոք, հավատում են: Ի՞նչ պատասխան պետք է տա այն 10 զոհերին և նրանց հարազատներին, ովքեր անմեղ տեղը զոհվեցին` նաև այս իշխանությունների հաբռգած լինելու պատճառով: Բայց այդ մարդիկ առաջին նախագահի ետևից էին գնում, ու նա պարտավոր էր նրանց կողքին կանգնել. եթե ժամանակին այդպես վարվեին Կամոն, Ստեփան Շահումյանը և մյուսները, ապա հաստատ համոզված եմ, որ 1917 թվականի հեղափոխությունը կձախողվեր»: