Բենիտես. «Լեգենդները պետք է հեռանան»
Լոնդոնի «Չելսիի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կողմ է սերնդափոխությանը թիմում: Այս մասին նա տեղեկացրել է բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
«Հեշտ է խոսել լեգենդների մասին: Նրանք արժանի են անսահման հարգանքի: Այն, ինչին նրանք հասել են այս ակումբում, ֆանտաստիկ է: Այդուհանդերձ, ակումբը նոր ֆուտբոլիստների կարիք ունի: Ամենևին կապ չունի` նրանք անգլիացի՞ են, թե՞ օտարերկրացի: Կարևորն այն է, որ թիմը շարունակի հաղթանակներ տոնել: Դա այն է, ինչ մեզանից սպասում են երկրպագուները: Սերնդափոխությունը ֆուտբոլային կյանքի մի մասն է: Ժամանակին զուգընթաց լեգենդները պետք է հեռանան»,- նշել է Բենիտեսը:
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդն ու Էշլի Քոուլը մտադիր են հեռանալ «Չելսիից»: Խոսակցությունների համաձայն` նույն բախտին կարող են արժանանալ նաև Ջոն Տերրին և Պետր Չեխը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա