Դեպարդյեն կդառնա աշխարհում չեռնոգորյան մշակույթի դեսպանը
Ազգությամբ ֆրանսիացի հռչակավոր դերասան Ժերար Դեպարդյեն, որը բոլորովին վերջերս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացավ, կդառնա աշխարհում չեռնոգորյան մշակույթի դեսպան: Այդ մասին Պոդգորիցայում Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ բանակցություններից հետո հայտարարել է դերասանը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Չեռնոգորիան փոքր երկիր է, բայց Եվրոպայի համար մեծ նշանակություն ունի, քանի որ խոշորագույն մշակութային պոտենցիալ ունի, հարուստ պատմություն և շատ գեղեցիկ բնություն»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Դեպարդյեն:
Նա նաև հնարավոր է համարել այն, որ բալկանյան այդ փոքրիկ պետությունում ֆիլմերի նկարահանումներ տեղի ունենան: Ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում նաև Չեռնոգորիայի քաղաքացիություն ստանա, դերասանը պատասխանել է, որ մտադիր չէ զբաղվել «փաստաթղթեր հավաքելով»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում