
«Եվրասիանեթ». Բաքվի կողմից ԼՂ օդանավակայանի վերաբերյալ հնչող սպառնալիքներն անհիմն են
«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքն անդրադարձել է Բաքվից` ԼՂ օդանավակայանի գործարկման վերաբերյալ հնչող սպառնալիքներին:
«Ադրբեջանցի պաշտոնյաները Ղարաբաղից կատարվելք թիչքների վերաբերյալ օգտագործում էին «ոչնչացնել» կամ «ավերել» բառերը»,- նշում է «Եվրասիանեթ»-ը՝ հավելելով, որ ի տարբերություն 2011 թվականի, ներկայումս միջազգային հանրությունը կոշտ չի արձագանքում Բաքվին:
Ըստ կայքի, չնայած Բաքվում ԱՄՆ դեսպանը ևս չի խրախուսել օդանավակայանի բացումը, սակայն ակնհայտ է, որ Բաքվից հնչող սպառնալիքներն անհիմն են:
Աղբյուրը նշում է, որ հայկական կողմը օդանավակայանի բացմամբ հույս ունի մեղմել Ղարաբաղի մեկուսացումը: